|
Փոխարժեքներ
05 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Բագրատ Սրբազանը նոր ստեղծագործություն է հղել՝ կալանավայրից․
«Երևման Սուրբ Խաչի Կիրակի
(Հայրենական)
Երազներս սահման չունեն…
Հանուն գալիք Հաղթանակիդ
Խաչանշան Արշալույսի`
Երազներս սահման չունեն…
Հանուն Սիրուդ պսակումի,
Քո Սիրո հետ նույնանալու`
Երազներս սահման չունեն…
Քո Լույսի մեջ կանթեղացած
Ցավող սրտիդ երգ լինելու`
Երազներս սահման չունեն…
Խոցված կյանքդ ամոքելու,
Տառապանքդ իմ գրկի մեջ դարմանելու`
Երազներս սահման չունեն…
Ծիծաղիդ մեջ ծավալվելու,
Անափ Հույսիդ շող դառնալու`
Երազներս սահման չունեն…
Վես Ճախրանքիդ թև լինելու,
Քո Հեքիաթի բարեհաղթի,
Անհաղթ Երթիդ վերադարձին`
Երազներս սահման չունեն…
Հաղթությունդ, Սերդ, Լույսդ,
Խոցված Կյանքիդ Ցավող սիրտդ,
Տառապանքդ ու Ծիծաղդ,
Անափ Հույսդ, Վես Ճախրանքդ,
Քո Հեքիաթի, Անհաղթ Երթի
Խաչանման Արշալույսդ
Իմ կյանքն են…
Եվ ճանապարհը`
Նույնանալու պսակիդ հետ:
Կանթեղացած թրթռոցով
Ամոքումիդ երգ դառնալու,
Դարմանումիդ մեջ ծավալվող
Շող լինելու` թևեր անսանձ,
Բարեհաղթիդ վերադարձով
Խաչանման Արշալույսիդ
Երազներս սահման չունեն…
Ինչ որ ունեմ, միայն Դու ես,
Եվ ամբողջը միայն Քոնն է,
Որի համար
Երազներս սահման չունեն…
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
Ի Տօնի Երեւման Սուրբ Խաչի»։