|
Փոխարժեքներ
03 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
ԵՊՀ դոցենտ, պատմաբան Միքայել Մալխասյանը գրում է.
«ԱՅՍՊԻՍԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ (Մաս 2)
«Խաղաղության աշխարհամաս» Եվրոպայի մասնաբաժինը համաշխարհային ռազմական ծախսերի մեջ հասել է 30%-ի` 10 տարում գրանցելով տեսակարար կշռի 11% աճ և մոտենալով Ամերիկյան աշխարհամասի 37% կազմող մասնաբաժնին։
2025 թ. ռազմական ծախսերի ծավալով աշխարհում երկրորդը Չինաստանն (336 մլրդ $, +7.4%) է: ՉԺՀ-ն 31 տարի անընդմեջ մեծացնում է ռազմական ծախսերը, ինչը աննախադեպ միտում է համաշխարհային պատմության մեջ։ Միայն վերջին 10 տարում ռազմական բյուջեն աճել է 62%-ով։ 2023 թ. այն եղել է 296, իսկ 2024 թ.` 314 մլրդ $։
Երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է։ Նրա ռազմական ծախսերը կազմել են 190 մլրդ $ (+5.9%), որն առավելագույնն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2023 թ. այն եղել է ընդամենը 109 մլրդ, իսկ այս տարի պետական բյուջեի կառուցվածքում ռազմական ոլորտին առնչվող բոլոր ծախսերի հանրագումարը գերազանցել է 20%-ը, ինչը ներառում է առաջին հերթին ռազմական կարիքների համար ուղիղ պատվերները ծանր արդյունաբերությանը։
Չորրորդ տեղում Գերմանիան է, որի ռազմական ծախսերը 2025 թ. հասել են 114 մլրդ $-ի (+24%)` երրորդ տարին անընդմեջ գրանցելով երկնիշ աճ։ Գերմանիան օրենսդրական այնպիսի կարգավորումներ է ներմուծել, որ ռազմական ծախսերը հնարավոր լինի նույնիսկ պարտքի հաշվին մեծացնել։ Դեռ նախորդ տարի` 2024 թ., Գերմանիայի ռազմական ծախսերը հասել են պետության վերամիավորումից հետո առավելագույն ցուցանիշին` այս տարի գրանցելով ևս մեկ ռեկորդ։ Այդ տարի 7.7 մլրդ հատկացվել էր Ուկրաինային։
Հինգերորդ դիրքում Հնդկաստանն է, որի ռազմական ծախսերը կազմել են 92.1 մլրդ $ (+8.9%), ընդ որում` ավիացիայի համար նախատեսված ծախսերը կիսով չափ գերակատարվել են Պակիստանի հետ կարճատև ռազմական բախման պատճառով։ Փաստորեն, Հնդկաստանը երկրորդ տարին անընդմեջ զիջել է չորրորդ հորիզոնականը Գերմանիային։
Ուկրաինայի ռազմական ծախսերն այնքան են շատացել, որ բյուջեի ծավալով (84.1 մլրդ, +20%) շրջանցել է ԵՄ միջուկային միակ տերությանը` Ֆրանսիային (68 մլրդ, +1.5%), և մոտեցել միջուկային մեկ այլ տերության` Միացյալ Թագավորությանը (89 մլրդ, -2%)։
Կզարմանաք, բայց Իսրայելի և Իրանի ռազմական ծախսերը կրճատվել են համապատասխանաբար 4.9 և 5.6%-ով։
Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են ռեկորդային 30 մլրդ $ (+7.2%), ինչը երկու անգամ ավելի շատ է, քան տասը տարի առաջ։ Հատկանշական է, որ պատվերների 25%-ը գնացել է սեփական ռազմարդյունաբերական ձեռնարկություններին։
Տես նաև՝ 21-րդ դարը կարելի է կոչել «Պատերազմի դար»։