Միասին կարող ենք
կարևոր
973 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 19:13
Հասարակություն

Դատավորի արձագանքից հասկացա՝ իմ գույքի և հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը մերժվելու է. Նաիրի Հոխիկյան

Դատավորի արձագանքից հասկացա՝ իմ գույքի և հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը մերժվելու է. Նաիրի Հոխիկյան

Հասարարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Արմավիրի մարզի դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանը հրաժարվում է հանել իմ գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը՝ պատճառաբանելով, թե պատշաճ կերպով չեմ ապացուցել իմ՝ Նաիրի Հոխիկյանի ունեցվածքի և ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (գռզո) ունեցվածքի շահերի համաչափությունը։ 

Ապրիլի 7-ի դատական նիստի ժամանակ, երբ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ներկայացրեց իմ գույքի և հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդություն՝ բացատրելով, որ դա չի բխում կողմերի մրցակցության սկզբունքից և արդեն իսկ էականորեն վնասել է իմ նյութական վիճակին՝ փաստացի միջոց դառնալով Խաչատուր Սուքիասյանի կողմից լրացուցիչ ճնշումների գործադրման համար, դատավոր Գոհար Ֆիդանյանի արձագանքից հասկացա, որ միջնորդությունը մերժվելու է։

Չեմ ուզում գնահատականներ տալ դատավոր Գոհար Ֆիդանյանի մասին։ Դա թող ես ինքս մտածեմ, նաև այն մարդիկ, որոնք գիտեն նրա աշխատանքը, մասնագիտական որակները և հնարավոր վախերը։

Ես, իհարկե, կբողոքարկեմ այս անընդունելի որոշումը, բայց կոնկրետ դատավոր Գոհար Ֆիդանյանի անկողմնակալ վարքագծի առումով խիստ կասկածներ ունեմ, որոնց կանդրադառնամ այլ օրինական ատյաններում, մանավանդ երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլևս որոշիչ դեր չխաղա»։