Միասին կարող ենք
կարևոր
1141 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 17:07
Հասարակություն

Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի խուճապային տրամադրություններ են տիրում քպականների շարքերում, որ վարչապետն ու ԱԺ-ի նախագահը առավոտից համերգ են «մասնավորեցնում». Դեմոյան

Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի խուճապային տրամադրություններ են տիրում քպականների շարքերում, որ վարչապետն ու ԱԺ-ի նախագահը առավոտից համերգ են «մասնավորեցնում». Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«Համերգից հետո` պատվերով համերգ

Կիրակի օրով ՀՀ կառավարության անդամներն իրենց վարչապետի ղեկավարությամբ, պարզունակ բլոգերությամբ զբաղվելով, լծվել են մի համերգի փառաբանման ու մասնավորեցման գործին: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի խուճապային տրամադրություններ են տիրում քպականների շարքերում, որ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը առավոտից համերգ են «մասնավորեցնում», հընթացս էլ մեծ գրգիռ ապրելով, զուգահեռներ են անցկացնում հրապարակի գիշերային տեսարանի ու 2018 թվականին նույն տեղում վատ բեմադրված կրկեսի տեսարանների հետ: 

Երեկ հրապարակում հավաքվել էր ոչ թե 30 հազար մարդ, ինչպես անամոթաբար ստում են քպականները, այլ շուրջ 50 հազար մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին ու պարզապես համերգի գալով իրենց ժամանց անցկացնող մարդիկ, ովքեր այդպես էլ չկռահեցին, որ մթության քողի տակ բլոգերների կառավարության անդամների հեռախոսներով արձանագրվեցին որպես «հիբրիդային խաղաղության» կողմնակիցներ:

Մյուս համերգի ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկնապատկեք թիկնապահների քանակը»։