|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվություններ։
Ընտրությունների նշանակման օրվանից սկսած՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում են ընտրողների ռեգիստրի ստացման, ընտրողների ցուցակների ճշգրտման, անճշտությունների հայտնաբերման և շտկման աշխատանքներ:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են՝
Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված,
Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող այն անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:
Հետևաբար, վավերականության ժամկետը լրացած փաստաթուղթ ունենալու դեպքում կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ և ներկայացնել համապատասխան դիմում ժամկետանց անձնագիրը փոխանակելու համար:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կարող եք դիմել նաև Ձեր հասցեներում անծանոթ կամ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելու դեպքերում՝ վերջիններիս հաշվառումից հանելու նպատակով: