Միասին կարող ենք
կարևոր
3982 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-03-03 21:49
Հասարակություն

Վտանգավոր հիվանդություն՝ կրճատված աշխատավարձով. փորձագետ

Վտանգավոր հիվանդություն՝ կրճատված աշխատավարձով. փորձագետ

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ 

«Տուբերկուլոզը համարվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, ինչը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

ԱԱՊ-ում (Առաջնային առողջապահական օղակ) գործող տուբերկուլոզի կաբինետի բժիշկներն ու բուժքույրերը կատարում են ծանր, բարձր ռիսկային և հանրային նշանակության աշխատանք՝ իրականացնելով ոչ միայն տուբերկուլոզի բուժում, այլև կանխարգելում՝ հաճախ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։

Տուբերկուլոզի կաբինետը ԱԱՊ-ի շրջանակում ապահովում է՝

տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հսկողություն, ամբուլատոր բուժման կազմակերպում,

բուժման շարունակական վերահսկում , հանրային առողջապահական հաշվառում։

ՏԲ կաբինետում սպասարկվում են՝ տուբերկուլոզով հիվանդներ (ակտիվ և բուժման փուլում), տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորներ,ռիսկի խմբեր՝ ՄԻԱՎ ունեցողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալապես խոցելի անձինք, ՏԲ-ի կասկածով ուղեգրված քաղաքացիներ։

Եվ այս պայմաններում այդ բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է շուրջ 50 տոկոսով։

ՀՀ առողջապահության նախարարություն ,

եթե հիվանդությունը ճանաչված է որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող, ապա պետությունը պարտավոր է՝

ապահովել անվճար հետազոտություն, ապահովել անվճար բուժում և դեղորայք, չթողնել բուժման ֆինանսական բեռը քաղաքացու վրա, ապահովել համապատասխան մասնագետների կողմից շարունակական հսկողություն։

Իսկ սա նշանակում է մեկ բան․

այդ ծառայության ֆինանսավորումն ու բուժաշխատողների վարձատրությունը պետք է իրականացվի բացառապես PER CAPITA սկզբունքով, ոչ թե «ապահովագրական խորհրդատվությունների», հաշվետվական մանիպուլյացիաների կամ թվային իմիտացիաների միջոցով։

Հ․ Գ․ Ինչպես կասեր դասականը՝ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ…»: