|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Գործընթացի արդյունքում կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, և քանի հոգի մի տեղից մյուսը կտեղափոխվի: Կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգն ավելի լավ կաշխատի», - նշեց նա:
Աղաջանյանն շեշտեց, որ «կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն», և նրանք կտեղեկացվեն հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերի մասինլ: Այս քայլերը, Աղաջանյանի որակմամբ, ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, իհարկե, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- հավելեց նա: