Ժնևում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքում հաջողվել է պարզաբանել հարցերի մի մասը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում աշխատել են քաղաքական և զինվորական թիմերը։ Նրանք քննարկել են անվտանգության պարամետրերը և հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները։ Որոշ հարցեր պարզաբանվել են, մինչդեռ մյուսների լրացուցիչ համաձայնեցումը շարունակվում է։
«Մենք կենտրոնացած ենք գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ հիմնական դրույթների մշակման վրա։ Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը և ժամանակ։ Կա առաջընթաց, սակայն դեռևս առանց մանրամասների», - նշել է Ումերովը։
Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ փուլում հարկավոր է հասնել համաձայնության անհրաժեշտ մակարդակի, որպեսզի մշակված որոշումները ներկայացվեն նախագահների դիտարկմանը։
«Մեր խնդիրն այն է, որ դրա համար նախապատրաստենք իրական, այլ ոչ թե ձևական հիմք։ Ուկրաինան կառուցողական աշխատում է։ Վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ արդար և կայուն խաղաղություն», - ընդգծել է նա։