|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրիյ Երմակի փոխարեն նշանակվել է Ուկրաինայի ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հրամանագիրը ստորագրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Պատվիրակության կազմում ընդգրկված է ևս ութ մարդ: Պատվիրակությանը հանձնարարված է բանակցություններ վարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ «արդար և կայուն խաղաղության» համար:
Ավելի վաղ կոռուպցիոն սկանդալի ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակն ազատվել էր պաշտոնից: Նա հայտարարել է, որ մեկնելու է ռազմաճակատ: