կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-16 14:50
Հասարակություն

Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն Ալեն Սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով․ Լիդյա Մանթաշյան

Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն Ալեն Սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով․ Լիդյա Մանթաշյան

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ մեր պետության շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը ասեց, որ 4-5 մանկապիղծ հոգևորական կա մեր եկեղեցում,

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ, որ դա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում։

Եթե նման հանցագործության մասին ինֆորմացիա ունեն և իշխանությունն էլ իրենց ձեռքում է, ինչո՞ւ չեն այդ մարդիկ ազատազրկված՝ լինեն հոգևորական, բժիշկ, թե՞ բանվոր։

Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն ալեն սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով։

Ուրեմն, պետական պաշտոն զբաղեցնողը կարող է մեր ամբողջ ազգին, եկեղեցուն խայտառակ անի օտար պետության առաջ ու մնա անպաֆի՞ժ։

Այո, կարող է, երբ նեռն է ղեկավարում պետությունը»։