|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այն առաջարկել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախագծում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են եղել, մասնավորապես՝ թվերը նվազել են՝ վիրավորանքի համար սահմանվել է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակները:
Հիշեցնենք՝ մի շարք լրագրողական կազմակերպություններ ավելի վաղ դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համոզմունք էր հայտնել, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել անանուն պրոֆիլներից։