կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 22:04
Քաղաքական

ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահերն է առաջ տանում. կառավարման փորձագետ

ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահերն է առաջ տանում. կառավարման փորձագետ

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Երեկ, ԱՄՆ փոխնախագահը իր էջում հայերի ցեղասպանության հուշահամալիր իր այցի գրառումը ջնջելուց հետո, Բաքվում կատարած այցի շրջանակներում պսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված հերոսների հուշահամալիրում:

Հիշեցնեմ, որ այս երկիրը իր անկախությունից ի վեր միայն հայերի դեմ է պատերազմել:

Այս գրառումը ոչ մի կերպ ԱՄՆ փոխնախագահին քննադատություն չէ, նա իր երկրի շահերն է առաջ տանում, ինչը իր գործն է:

Այս գրառումը սեփական կյանքի և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելուց խուսափող և հույսն օտարի վրա դրած հային ուղերձ է: Բավ է մանկամիտ լինել, հասունացեք և տեր կանգնեք ձեր ու ձեր երեխաների կյանքին և ձեր պետությանը»: