կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-10 14:21
Աշխարհ

Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցելու ձևաչափը փոխելու մտադրություն չունի. ԱԳՆ

Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցելու ձևաչափը փոխելու մտադրություն չունի. ԱԳՆ

Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունների ձևաչափը փոխելու մտադրություն առայժմ չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք առայժմ չենք ծրագրում փոխել բանակցությունների ձևաչափը և դերերը», - ասել է Բաղային։

Նա նշել է, որ հետագա բանակցությունները կանցկացվեն նույն ձևաչափով։

«Իհարկե, եթե համաձայնություն լինի հաջորդ փուլերի ժամանակի և վայրի վերաբերյալ», – հավելել է դիվանագետը։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մուսկատում բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները լավ են անցել և կշարունակվեն այս շաբաթ։ Թեմային ծանոթ իրանական աղբյուրը երեկ հայտնել է, որ բանակցությունները դրական են անցել՝ հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անվստահության բարձր մակարդակը։