|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում։
Կարմրով նշվածը` Հայաստանից Ադրբեջանի կողմից 2022 թ-ի սեպտեմբերին Ջերմուկի հատվածում օկուպացված տարածքն է, որտեղ, ինչպես վկայում են, արբանյակային լուսանկարներն Ադրբեջանը խոշոր ռազմակայան է կառուցել և, ինչպես կարելի է կռահել, մտադրություն չունի այն հետ վերադարձնել Հայաստանին։
Հավելեմ, որ եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ջերմուկից 10 կիլոմետր էին հեռու, իսկ մինչև 2020 թ-ը նոյեմբերի 9-ը` մոտ 50 կիլոմետր, ապա Նիկոլի պատճառով հիմա գտնվում են Ջերմուկի մատույցներում` 1,5-2 կիլոմետրի վրա։
Ադրբեջանցիներն իրենց քայլերով, փաստորեն շատ պարզ ասում են, որ ԵՐԲԵՔ, ինչ-որ դելիմիտացիաներով և դեմարկացիաներով Հայաստանին մեկ միլիմետր տարածք չեն վերադարձնի և Նիկոլը խաբում է ժողջանին այդ պահով և Ադրբեջանին նվիրում է Բաքվի ուզածները որևէ բան Ալիևից դրա դիմաց չստանալով։
Ադրբեջանական այդ ռազմակայանը պետք է Բաքվին Ջերմուկը գրավելու և այդտեղից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքները գրավելու հանար»։