|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ParsToday-ը գրում է.
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Բաքվի ու Երևանի միջև վերջին լարվածությանը, հորդորել է շարունակել բանակցությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ «իր երկրի և Հայաստանի միջև առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով»։
Զաքիր Հասանովն ասել է. «Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի և Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի»։