կարևոր
355 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 19:03
Քաղաքական

Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականն առայժմ չի որոշել՝ ի վերջո մասնակցելո՞ւ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր էլ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ պնդեց՝ չունեն որոշում. - «Ո՛չ, չունենք որոշում, եթե ունենանք, կասենք»:

Ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ երրորդ նախագահն ասաց, թե դա բարդ խնդիր է:

«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին: Բայց տեսնենք», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: