|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Քանի որ խորքային իշխանության (Deep State) կողմից ամերիկամետ տարբերակը ԶԼՄ-ներում լայնորեն տարածված է ամբողջ աշխարհով՝ ցանկանում ենք ներկայացնել նյութեր իրանական եւ հայկական աղբյուրներից (2025 թ-ի հոկտեմբերի 14-ին Թեհրանում բացվեց հայ-իրանական բարեկամական կապերը մարմնավորող Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված մետրոյի նոր կայարանը («Հազրաթ-է Մարիամ-է Մոգադդաս»), որը զարդարված էր հայկական ճարտարապետական տարրերով եւ զարդարված է Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս տաճարի պատկերներով հարթաքանդակով: Իրանում է ապրում աշխարհի ամենահին հայկական համայնքներից մեկը, որը սկսել է ձեւավորվել Մ.թ. մոտ 5-րդ դարից եւ այսօր այն կազմում է մոտ 180 հազար մարդ: Հայերն Իրանի խոշորագույն ազգային փոքրամասնություններից են։ Նրանք ապրում են Թեհրան, Սպահան (Նոր-Ջուղա), Թավրիզ եւ այլ քաղաքներում: Իրանի Սահմանադրության համաձայն՝ հայերին երկու տեղ է հատկացվել մեջլիսում (ԻԻՀ խորհրդարան), հայերն ունեն իրենց թաղամասերը, դպրոցները, հայկական հիվանդանոցները, սպորտային համալիրները, թերթերը եւ այլն: Ռուսաստանի շատ հայտնի հայեր ծագումով իրանահայեր են եղել՝ Լազարեւների, Ենիկոլոպովների, Բոգդան Սալթանովի տոհմը եւ այլն: Այսօր իրանահայերը իրանցիների հետ կիսում են նրանց դժբախտությունները եւ իրենց վկայություններն են բերում Իրանում տեղի ունեցող այսօրվա իրադարձությունների մասին:):
Զետեղենք Իրանում լույս տեսնող հայկական «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի կարծիքը: «Իրանում ցանկանում էին գործի դնել սիրիական սցենարը՝ քաղաքական քաոս սերմանել՝ անխուսափելիորեն վերածվելով քաղաքացիական պատերազմի։ ․.. Ի սկզբանե բողոքներն իսկապես սոցիալ-տնտեսական բնույթ էին կրում եւ կապված էին ռիալի արժեզրկման հետ։ Սակայն արդեն երրորդ օրն ակցիաները սկսեցին աստիճանաբար վերափոխվել. դրանց իմաստն ու ուղղվածությունը սկսեցին աղավաղվել։ Ակնհայտ դարձավ՝ տեղի ունեցածի հետեւում Իրանին քաղաքական քաոսի մեջ ներքաշելու, իշխանության վակուում ստեղծելու եւ ներքին հակամարտություններ հրահրելու փորձերն են, ինչը հետագայում կարող էր հանգեցնել երկրի փլուզմանը»։ Անկարգությունների ծավալներն աննախադեպ էին։ Կազմակերպիչների վերաբերյալ Շահնազարյանը հայտարարել է՝ նրանք կապված են եղել իսրայելական եւ արեւմտյան հետախուզության հետ։ Նա խոսել է ցուցարարներին տրվող դրամական պարգեւների մասին՝ նշելով, որ հիմնականում երիտասարդ լսարան է: Նրա խոսքով՝ անկարգությունների կազմակերպիչների հիմնական թիրախային լսարանը 15-22 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են: Նրանց համեմատաբար փոքր գումարներ էին վճարում՝ 50-100 դոլար, բայց դրանք տալիս էին մեկական դոլար թղթադրամներով՝ հույս ունենալով հոգեբանական էֆեկտի վրա. դեռահասների համար 50-100 արտասահմանյան թղթադրամների փաթեթը ծանրակշիռ խթան էր թվում։
Վերականգնելով Իրանում հերթական «գունավոր հեղափոխության» փորձի ժամանակագրությունը՝ նշենք առավել կարեւոր կետերը, որոնք մատնանշում են հայկական եւ իրանական աղբյուրները:
Կիրակի, 28 դեկտեմբեր 2025 թ-ին, իրանական տարադրամի/ռէալի արժեքի բարձրացման կապակցությամբ, որոշ խանութպաններ բողոքի ցոյցեր կազմակերպեցին Թեհրանի մեծ բազարին մեջ: Այս ակցիաները պայմանավորված էին տնտեսական խնդիրներով (ԱՄՆ եւ ԵՄպատժամիջոցներ եւ այլն) եւ իրականացվում էին ի պատասխան փոխարժեքի տատանումների բացասական ազդեցության առեւտրային գործունեության, գնողունակության եւ տնտեսական անվտանգության վրա:
Մասնակիցների հիմնական պահանջը շուկայում կայունության վերականգնումն էր եւ ոլորտում անկայունությունը զսպելու արդյունավետ միջոցների ձեռնարկումը:
Ի սկզբանե Իրանում այս ակցիաները կրել են խաղաղ բնույթ, եղել են պրոֆեսիոնալ (կազմակերպված գիլդիաների կողմից) եւ ուղղված են եղել նշված պահանջների բավարարմանը:
Սակայն, սկսած 2026 թ-ի հունվարի 8-ից, խաղաղ ցույցերը վերաճեցին բռնության, լուրջ եւ նույնիսկ զինված բախումների իրավապահ մամինների հետ՝ օտարերկրյա միջամտության պատճառով։ Այս իրադարձությունները ոչ մի կապ չունեին ցուցարարների օրինական եւ տնտեսական պահանջների հետ եւ չեն հաստատվել կամ աջակցվել բնակչության ճնշող մեծամասնության կողմից:
Այս անկարգությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ կանխամտածված եւ լիովին կազմակերպված սպանություններից բացի, տարբեր քաղաքներում դիտավորյալ վնաս է հասցվել պետական եւ մասնավոր սեփականությանը, ինչպես նաեւ քաղաքային հասարակական օբյեկտների եւ մասնավոր ունեցվածքի ոչնչացում: Այս գործողությունները ձեռնարկվել են շարքային քաղաքացիներին եւ խաղաղ ցուցարարներին վախ սերմանելու եւ վախեցնելու, ինչպես նաեւ պետական ծախսերն ավելացնելու նպատակով: Մի շարք քաղաքներում միայն այս երկու օրվա ընթացքում՝ 2026 թ-ի հունվարի 8-ին եւ 9-ին, ապստամբները / ահաբեկիչները ոչնչացվեցին կամ մեծապես վնասվեցին:
Իմ կողմից հավելեմ՝ յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է Իրանում, հասկանում է՝ իրանցիների համար մզկիթը ոչ միայն Բարձրյալի տունն է եւ աղոթքի վայր, այլեւ սոցիալական փոխգործակցության եւ հաղորդակցության վայր:Աշխատելով առանց օրական 24 ժամ փակելու՝ մզկիթները կարեւոր դեր են կատարում ցանկացած իրանցու համար, Այստեղ գալիս են նույնիսկ գիշերը, ընտանիքներով, աշխատանքային օրվանից հետո։ Մզկիթի, Ղուրանի այրումը նրանց համար ծայրահեղ սրբապղծություն է։ Այնպես որ, դա հաստատ պարսիկներ չէին․..։
Իրանական աղբյուրները նշում են՝ զինված ահաբեկիչները դիտավորյալ եւ համակարգված հարձակվել են հումանիտար եւ բժշկական ծառայությունների աշխատակիցների, հիվանդանոցների եւ շտապ օգնության մեքենաների վրա՝ ոչնչացնելով, սպանելով եւ հրկիզելով․
տիկին Մարզիե Նաբավիզադե, բուժքույր եւ երեք տարեկան երեխայի մայր, ով մահացավ ծանր այրվածքներ ստանալուց հետո, երբ ահաբեկիչները հրկիզեցին Ռաշտայի Իմամ Սաջադի կլինիկան․
Մաշհադում 115 արտակարգ իրավիճակների ծառայության երեք աշխատակիցներ ծեծի են ենթարկվել եւ հարձակման ենթարկվել անկարգությունների մասնակիցների կողմից,
անկարգությունների մասնակիցները տարբեր քաղաքներում հարձակվել են հումանիտար կազմակերպությունների 45 աշխատակիցների վրա՝ դանակներով եւ կացիններով վիրավորելով նրանց:
Տարբեր քաղաքներում հրկիզվել են շտապօգնության եւ Կարմիր մահիկի բազմաթիվ մեքենաներ։ Վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաների վրա հարձակումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բահարեստանում, Անբարաբադում, Նեկայում, Իրանշահրում, Շեմշաբադում, Քաշմարում, Հոմեյնում եւ Թեհրանում, ինչը հաճախ հանգեցնում է բժշկական անձնակազմի վնասվածքների:
Կարմիր մահիկի բազաների եւ սարքավորումների լայնածավալ ավերածություններ են եղել Խուզեստան, Սպահան, Քերման, Մարկազի, Արեւելյան Ադրբեջան, Կոհգիլույե եւ Բոյեր Ահմադ Նահանգներում: Իզեհայում ավերածություններն այնքան լուրջ էին, որ ամբողջությամբ ոչնչացվեցին օգնության բոլոր տրանսպորտային միջոցները եւ որոնողափրկարարական սարքավորումները:
Թեհրանում ավերվել են Կարմիր մահիկի շտապ օգնության երեք բազաներ։ Թեհրանի Սինա հիվանդանոցը արցունքաբեր գազի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հիվանդանոցի տարածքում: Կարմիր մահիկի պահեստը Իզեհում (հյուսիս-արեւելքում կարեւոր գավառական կենտրոն եւ Խուզեստանի աջակցության պահեստ) ամբողջությամբ այրվել է: Մի քանի նահանգներում հումանիտար օգնության բազաներն ու սարքավորումները լուրջ վնասներ են կրել, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ եւ մասնաճյուղերի տարածքներ:
Հունվարի 8-ից եւ 9-ից հետո արեւմտյան լրատվամիջոցների «առեւտրականները, խաղաղ ցուցարարները», իսկ իրականում արդեն ահաբեկիչները, ավելի ու ավելի հաճախ էին օգտագործում մոլոտովյան կոկտեյլներ, սառը զենք կամ հրազեն: Իրանի տարածքում իրավիճակը բարդացել է ապստամբ խմբերի (այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների) գործողություններով։ Իրանի պաշտոնատար անձինք ընդհանուր նյութական վնասը գնահատում են ավելի քան 125 մլն դոլար՝ ներառյալ ավերածությունները երկրի ավելի քան 20 քաղաքներում:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջամտության վերաբերյալ անհերքելի տվյալների մասին: ԱՄՆ նախագահ Թրամփն Իրանում բողոքի ցույցերի մասնակիցներին բացեիբաց պետական հաստատություններ գրավելու կոչ է արել՝ հայտարարելով, որ «ակցիայի մասնակիցների օգնությունն» արդեն ճանապարհին է:
Իրանական քաղաքներն այրող մահաբեր անկարգություններն արեւմտյան ԶԼՄ-ները անտեսել են՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների տվյալները: Իսրայելի հետախուզական ծառայությունը «մասամբ ստանձնել է մահացու անկարգությունների պատասխանատվությունը՝ դեկտեմբերի 29-ին Twitter/X գրառման մեջ ասելով, որ իր գործակալները ցուցարարների «տեսադաշտում» են: «Մոսադը» ոչ միայն առանցքային դեր է ստանձնել այս տարվա հունվարին Իրանում տարածվող անկարգությունների մեջ, այլեւ անկարգությունների համար ճանաչում է ստացել ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյից, ով Twitter/X-ի իր էջում գրել է. «Շնորհավորում եմ փողոցներում գտնվող յուրաքանչյուր իրանցու նոր տարին: մենք ուրախ ենք, որ այս տարի մենք միասին ենք»: Ինչպես նաեւ նրանց կողքին քայլող «Մոսադ» - ի յուրաքանչյուր գործակալ:..»։
Իրանի ԱԳՆ-ի հրապարակած հիմնական տվյալները
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է 3117 մարդու մահը, որոնց թվում՝ 2427 քաղաքացի եւ անվտանգության ծառայությունների աշխատակից, 690-ը՝ ահաբեկիչներ:
Ավերածություններ. Վնասվել են ավելի քան 305 շտապօգնության մեքենաներ եւ ավտոբուսներ, 24 բենզալցակայաններ, շուրջ 700 մթերային խանութներ եւ ավելի քան 300 անհատական բնակելի տներ, վնասվել է 600 բանկոմատ եւ շուրջ 800 մասնավոր ավտոմեքենա։
Հարձակումներ ենթակառուցվածքների եւ սոցիալական օբյեկտների վրա: Հաղորդվում է 750 բանկերի, 414 պետական շենքերի, 749 ոստիկանական տեղամասերի եւ անվտանգության կամավոր ուժերի (Բասիջ) 120 օբյեկտների ոչնչացման կամ հրկիզման մասին: Հարձակման է ենթարկվել 200 դպրոց, 350 մզկիթ, 15 գրադարան եւ 2 հայկական եկեղեցի։
Ըստ իրանական մամուլի եւ Իրանում հայկական աղբյուրների նյութերի՝ Իվան Հախվերդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի