|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ահաբեկիչները այս պահին կարող էին Սիրիայում հաղթանակած լինեին, եթե այդ դրությանը չմիջամտեին Ռուսաստանն ու Իրանը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Մեր ջանքերի շնորհիվ Բաշար Ասադի օրինական կառավարությունը գտնվում է իշխանության գլխին: Նույնիսկ մեր չկամեցողներըն են ստիպված դա ընդունել», - Ճաղարյանի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ» գործակալությունը:
Դիվանագետը նշում է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զարգանում են վերջին մի քանի տարիներին և դա պայմանավորված է նրանով, որ մի շարք խնդիրների շուրջ երկու երկրների շահերը համընկնում են:
«ՌԴ-ի և Իրանի համար ահաբեկչության դեմ պայքարը համարվում է ընդհանուր մարտահրավեր: Բացի այդ, մեր երկրները գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ: Դա էլ ավելի է մեզ մտերմացնում», - նշում է Ճաղարյանը: