|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է վնասվածքի, մարզավիճակի և Ռիոյի խաղերից սպասելիքների մասին:
«Ամեն ինչ արդեն կարգին է: Վնասվածքից վերականգնվել եմ և շարունակում եմ մարզումներս: Պետք է այնպիսի մարզավիճակ ձեռք բերեմ, որ Ռիոյի օլիմպիական խաղերին ավելի լավ ներկայանամ, քան աշխարհի առաջնության ժամանակ և անպայման Հայաստանի համար մեդալ նվաճեմ: Դա ինձ համար կարևորագույն խնդիր է: Հենց այնպես չեմ մեկնում Խաղերին՝ ուղղակի մասնակցության համար: Աստծո կամքով մեդալով կվերադառնամ այնտեղից»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է ըմբիշը:
Բերիանիձեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին մարզիկն էր, ում հաջողվեց Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել Վեգասում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: