կարևոր
1006 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-17 16:08
Քաղաքական

Որպես Հայաստանի ղեկավար՝ Սամվել Կարապետյանը կամրապնդի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը․ Նարեկ Կարապետյան

Որպես Հայաստանի ղեկավար՝ Սամվել Կարապետյանը կամրապնդի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը․ Նարեկ Կարապետյան

Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։

Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի տեսլականը և նրա ծրագրերը տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Առաջին խոշոր հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։ Հետևե՛ք մեզ»: