կարևոր
2017 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-05 18:40
Հասարակություն

Սրբազանը մարտական է, հաջորդիվ ՔԿ ղեկավարի մտացածին խոսքերին համարժեք կպատասխանի․ փաստաբան

Սրբազանը մարտական է, հաջորդիվ ՔԿ ղեկավարի մտացածին խոսքերին համարժեք կպատասխանի․ փաստաբան

Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Այս մասին գրում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ինչպես միշտ մարտական էր և փառք Աստծո` առողջ: Հեռուստատեսությամբ դիտել էր այսօրվա ԱԺ հարցուպատասխանը և իր նկատմամբ կարված շինծու գործի վերաբերյալ քննչական կոմիտեի ղեկավարի մտացածին պատասխանները: Իրեն բնորոշ հումորով բնութագրեց (շամշադինյան բարբառով) այդ ամենը և հայտնեց, որ հաջորդիվ իր կողմից կհնչի համարժեք պատասխան…»,- գրել է նա։