կարևոր
1573 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-04 15:55
Քաղաքական

Արայիկ Հարությունյան, ԱԱՏՄ-ի պետը ազգով-տակով մոտդ է աշխատում, բա մի հատ հարցրու․ Անուշ Պողոսյան

Արայիկ Հարությունյան, ԱԱՏՄ-ի պետը ազգով-տակով մոտդ է աշխատում, բա մի հատ հարցրու․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Ժողովրդավարության հայելին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հասարակական խորհրդի վերջին նիստը, ըստ տեսչական մարմնի պաշտոնական կայքի, կայացել է դեռևս 2021 թվականի փետրվարին։

Այնուհետև՝ ոչ մի հրապարակում, ոչ մի նիստ, ոչ մի արձանագրություն։ Թվում է՝ հասարակական կարծիքը այլևս հետաքրքիր չէ կառույցին, որի առաքելությունը հենց հանրային վերահսկողությունն ու թափանցիկությունն ապահովելն է։

Հարցում եմ կատարում և պարզվում է, որ իրոք՝ Տեսչական մարմնի համար հասարակական կարծիքը բացարձակ կարևոր չէ։

Բառացի ասում են՝ «պարտավոր չենք լսել այդ կարծիքը և չենք էլ լսելու»։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ժողովրդավարական երկրի մասին։

Արայիկ Հարությունյան, ԱԱՏՄ-ի պետը ազգով-տակով մոտդ է աշխատում, բա մի հատ հարցրու, ասա ինչու եք չարաշահում իմ բարյացկամությունը..․»։