|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են. «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝ «Կենաց Հաց» ՍՊԸ - 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ - 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ - 400 հազար դրամ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։