կարևոր
523 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 18:31
Հասարակություն

Սա խուժանություն է, թող էն մարդուն բռնեն, ով պարգևել է մեզ Եռաբլուր․ գյումրեցի

Սա խուժանություն է, թող էն մարդուն բռնեն, ով պարգևել է մեզ Եռաբլուր․ գյումրեցի

Սա խուժանություն է, թող էն մարդուն բռնեն, ով պարգևել է մեզ Եռաբլուր։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գյումրեցի կինը;

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում առավոտյան ուժային կառույցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, ոստիկանները ներս են մտել շենք՝ կոտրելով դռներ և պատուհաններ։

Ուժայինները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել՝ կիրառելով ֆիզիկական ուժ նաև կանանց, աղջիկների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Տարածքում արձանագրվել են բախումներ և բերման ենթարկվածների նկատմամբ անհամաչափ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։ Սակայն քաղաքում շրջանառվում են կասկածներ, որ գործողությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։

Ընդհանուր առմամբ ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 23 քաղաքացի։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։