կարևոր
1528 դիտում, 1 օր առաջ - 2025-07-11 01:31
Քաղաքական

ՀՅԴ երիտասարդներին մեղադրել ահաբեկչության մեջ՝ նոր ծավալի խուժանություն է, որն արվում է Փաշինյանի հրահանգով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ երիտասարդներին մեղադրել ահաբեկչության մեջ՝ նոր ծավալի  խուժանություն է, որն արվում է Փաշինյանի հրահանգով. Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցականների տները խուզարկություններ անելը, նման մեթոդներով մեր հետ վարվելը նոր երևույթ չէ, անցնող հինգ տարվա մեջ պարբերաբար է եղել է, բայց հիմա ՀՅԴ երիտասարդներին մեղադրել ահաբեկչություն կազմակերպելու մեջ, մի նոր ծավալի, նոր մասշտաբի խուժանություն է, որն արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով և ուժային կառույցների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցությունը, որպես ազգային, համահայկական կուսակցություն, որպես կայացած համակարգ, սրանց հանձման և մեր պետականության վերացման քաղաքականության դեմ պայքարող հիմնական ուժերից է։ Սրանք փորձում են ձերբակալություններով, վարկաբեկելով մեկուսացնել Դաշնակցությանը՝ փորձելով ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունեն․․  Շատ կարճ ժամանակ հետո պարզվելու է, որ ոչ միայն ահաբեկչության նախապատրաստություն չկար, այլ նաև ամեն ինչ սարքված էր, նաև այն քննիչների, մարդկանց կողմից, ովքեր փորձում են այս ամենը վերագրել մեզ»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։