կարևոր
2761 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-17 13:28
Հասարակություն

97 համարի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար Երևանում

97 համարի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար Երևանում

Այսօր թիվ 97 երթուղին սպաարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ  ժամը 11:00-ի սահմաններում ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ավտոբուսում եղել են մի քանի ուղևորներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել: