Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Վաշինգտոնի եւ Բրյուսելի համապատասխան առաջարկությունները մեջբերվել են որպես ատոմակայանը եվրոպական կամ ամերիկյան մոդելներով փակելու կամ արդիականացնելու օգտին փաստարկներ:Բացի այդ, դիվանագետները առաջարկել են իրենց երկրների մասնակցությունը Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջանների «բնապահպանական անվտանգության» ապահովմանը։ «Ռիսկերի կանխարգելման» էվֆեմիզմի հիմքում ընկած են նաեւ ատոմային օբյեկտի աշխատանքը դադարեցնելու աներկբա պահանջները, որոնք մշտապես առաջ են քաշվել թուրք եւ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից վերջին տարիներին։ Վերջին օրինակներից մեկը մայիսի 31-ին Cumhuriyet օրաթերթի թուրքական 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպությունների՝ սեյսմիկ ռիսկերի, հնացած ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Իգդիրում քաղցկեղով հիվանդացության աճի եւ լեյկեմիայով երեխաների ծնվելու (ինչը երբեք չի հաստատվել որեւէ միջազգային առողջապահական մարմնի կողմից) պատրվակով Հայաստանի եւ հենց Թուրքիայի կառավարություններին ուղղված կոչի հրապարակումն է՝ շտապ փակել Մեծամորի ԱԷԿ-ը։ «Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի փակվել Մեծամորի ատոմակայանը», - պաթետիկ բացականչել է Մերսինի բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանոթայն ասոցիացիայի ղեկավար Սաբահաթ Ասլանը:
Եվ ահա, հավանաբար, որոշվել է Երեւանի եւ Մոսկվայի վրա էկոլոգիական ճնշմանն ավելի մանրակրկտորեն մոտենալ։ Հանդիպման արդյունքում ստեղծվում է մշտական գործող մոնիտորինգային խորհուրդ, որը համակարգվում է ԵՄ տեխնիկական մասնագետների կողմից, որի կազմում ընդգրկված են Թուրքիայի քաղաքապետարանների, ուժային եւ վերահսկողական կառոյցների աշխատակիցներ, հասարակայնոթյան եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Խորհրդի ղեկավար է նշանակվել Իգդիրի նահանգապետի տեղակալ Աբդուրահման Չելեբին։ Աշխատանքի հայտարարված նպատակը Մեծամորի ԱԷԿ-ից տարածաշրջանում ելքային «սպառնալիքների» վերլուծությունն է, տեխնածին աղետի դեպքում բնակչությնը ռադիոակտիվ ռիսկերից պաշտպանելու միջոցառումների մոդելավորումը: Նախատեսվում է անցկացնել հավաքներ եւ պատրաստել զեկույցներ ռադիոակտիվ ֆոնի փոփոխության, բնակչության ազդարարման եղանակների մշամկան, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջոցառումների եւ այլնի վերաբերյալ: Խորհրդի գործունեության շրջանակներում կիրականացվի ԱԷԿ-ի գործունեությունը եւ ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական իրավասությունները վարկաբեկող տեղեկությունների հավաքագրում եւ տարածում: Արտակարգ իրավիճակների դեպքում ճառագայթային անվտանգության եւ առողջապահության պատրաստվածության սցենարների քննարկման ծրագրերը տեղավորվում են CBRND (Chemical, biological, radiological and nuclear defense) ծրագրի շրջանակներում, որը Թուրքիայում վերահսկում է արտակարգ իրավիճակների կառավարման կառավարական գործակալությունը (AFAD): Օրինակ, տեղական ADEC ասոցիացիայի դեղագործները վերապատրաստվում են AFAD-ում՝ CBRND ծրագրերով: Բացի այդ, 2021 թ-ից AFAD-ի եւ Թուրքիայի դեղագործների պալատի (TEB) միջեւ գործում է արտակարգ իրավիճակներում փոխգործակցության արձանագրություն, որը բացատրում է ծրագրին դեղատների եւ տարածաշրջանային դեղագործական պալատների մասնակցությունը:
CBRND-Թուրքիայի նախաձեռնությունները մեկուսացված գոյություն չունեն։ Բրյուսելը աջակցում է նմանատիպ նախագծերին եմ EU CBRN Centres of Excellence ծրագրի միջոցով, որը գործում է IPA III-ի շրջանակներում: Այս հարթակը պարբերաբար համակարգվում է կենսաբանական սպառնալիքների նվազեցման ամերիկյան ծրագրի (BTRP) ամերիկյան կառույցների, ոչ անհայտ պենտագոնյան DTRA գործակալության, ինչպես նաեւ USAID գործակալության նախագծերի հետ: Այս կառույցները զուգահեռաբար գործում են Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում. ԵՄ-ն պատասխանատու է «քաղաքացիական» բաղադրիչի համար, ԱՄՆ-ն՝ ենթակառուցվածքների համար։ Համապատասխան ծրագրերի շրջանակներում ձեւավորվում են մեթոդական ձեռնարկներ եւ թրեյնինգներ, որոնք կոչված են շիկացնելու մթնոլորտը Արեւմուտքին ոչ ձեռնտու օբյեկտների եւ նախագծերի շուրջ։ Թուրքիայում համապատասխան ֆունկցիոնալությունը փոխանցվում է AFAD-ին եւ ADEC-ին:
Կարելի է չկասկածել՝ արդեն շատ մոտ ապագայում վերոհիշյալ խորհրդի եւ նրա հետեւում կանգնած կառույցների ջանքերով կսկսեն տարածվել «փորձագիտական» կարծիքներ «հնացած» խորհրդային տեխնոլոգիաների օգտագործման, էներգաբլոկների անբավարար տեխնիկական վիճակի, «Ռոսատոմի»՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու երեւակայական «անկարողության» մասին՝ դրա աշխատանքի ամբողջական կամ մասնակի դադարեցման անհրաժեշտության անխուսափելի եզրակացությամբ։ Խորհրդի լավլեյբլի ներքո ներգրավված տեղեկատվական նյութերը կբաժանվեն թուքական եւ եվրոպական ԶԼՄ-ներում՝ ատոմային Էներգետիկայի միջազգային կազմակեպությունների (առաջին հերթին ԱԷՄԳ) եւ շրջակա միջավայրի պաշտպանության այս խնդրի վրա ուշադրութուն հրավիրելու համար: «Բարենպաստ» տեղեկատվական ֆոն ձեւավորելու նպատակով Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան քաղաքական բաժնի դիվանագետները այցելել են «Igdir Gogus Gazetesi» եւ «Yesil Igdir» պարբերականներ՝ առաջարկելով նրանց աշխատակիցներին վարձատրության դիմաց հրապարակել «Կովկասում Չեռնոբիլի» մասին սարսափելի նարատիվ։ Եվ ահա հենց վերոնշյալ «Yeşil Iğdır»-ում նյութեր են հայտնվում հիվանդությունների կանխարգելման ծրագրի եւ դեղատների միջոցով կալիումի յոդիդի հաբերի բաշխման մասին։ Հայտնի է՝ նման տեղեկատվական լցոնումներն ուղղված են բնակչության շրջանում խուճապ հրահրելուն։ Ֆինանսավորում եւ մեթոդական աջակցություն սերտորեն կապված տեղական (միայն տեղակա՞ն) եվրատլանտյան դոնորների կողմից իշխանության մարմինների կողմից «էկոլոգիայի մասին հոգալու» քողի տակ ներքին գործերին միջամտության տարր է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Մոսկվայում կայացած «Գլոբալ ատոմային ֆորումի» ընթացքում ՀՀ վարչապետը հայտնել էր ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թ-ը երկարաձգելու մասին, ինչը թույլ կտա ապահովել անվտանգ եւ տնտեսապես արդյունավետ անցում նոր էներգաբլոկի՝ ընթացիկ շահագործման ժամկետի ավարտից հետո: Նրա խոսքով՝ կայանի արդիականացման եւ աշխատանքի երկարացման նախագիծն իրականացվում է «Ռոսատոմի» եւ միջազգային գործընկերների հետ համատեղ: Հայկական «խաղաղ ատոմի» ապագայի համար պայքարը կսրվի նաեւ կովկասյան երկրում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի համատեքտում, որոնք, հայտնի է, զգալի էներգասպառում են պահանջում։ Եվ ահա մենք նստած ենք, մինչդեռ ատոմային ոլորտում ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության զարգացմամբ կտրականապես չշահագրգռված ուժերը նախապես ենթակառուցվածքներ են ստեղծում բնակչությանը վախեցնելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու համար՝ խուճապային վախեր տարածելով գրպանային «գիտնականների», կեղծ գիտական կառույցների «դեղագործների» եւ մամուլի ջանքերով։
Հնչող թեզերն այն մասին, թե «կայանի ռեսուրսը 30 տարի է եւ վաղուց սպառվել է», կարող են հիմնովին դիտարկվել որպես անտեղյակ սպառողի համար նախատեսված քարոզչություն։ Ռեակտորն անցել է մի շարք արդիականացումներ՝ ներառյալ ռեակտորային տեղակայանքի կորպուսի թրծումը եւ անվտանգության համակարգերի վերազինումը, էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի կառավարության որոշումը ատոմակայանի ռեսուրսը մինչեւ 2036 թ-ը երկարացնելու մասին իրականացվել է ANRA կարգավորիչի եւ ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո:
Իհարկե, շահագրգիռ արտաքին դերակատարների կողմից Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ կողմնակալ ուշադրությունը պայմանավորված է ոչ թե «բնակչության անվտանգության» վերաբերյալ մտահոգությամբ, այլ առաջին հերթին՝ հեռուն գնացող առեւտրային եւ աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Ապահովելով Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի զգալի մասը՝ ատոմակայանը բարդացնում է ամերիկյան արտադրության մոդուլային ատոմային ռեակտորների (SMR-ռեակտորներ) հետ փորձարկումները, որոնք հղի են դժբախտ պատահարներով եւ արտակարգ իրավիճակներով: Ամեն դեպքում, Թուրքիան եւ նրա արեւմտյան գործընկերները Հայաստանի էներգետիկ անկախությունը ընկալում են որպես սպառնալիք, որը պետք է վերացնել:
Տիգրան Բաղրամյան
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի