կարևոր
682 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 17:47
Աշխարհ

Էրդողանը Սպիտակ տանը. ինչո՞ւ են Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ անհույս կոտրված

Էրդողանը Սպիտակ տանը. ինչո՞ւ են Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ անհույս կոտրված
Սեպտեմբերի 25-ին Էրդողանը 2019 թ-ից ի վեր առաջին անգամ ժամանելէ Սպիտակ տուն: Թեեւ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման արդյունքները հեռու են ցանկալիից, սակայն երկխոսությունն անբովանդակ անվանել չի կարելի։ Ընդհակառակը, հանդիպումը շատ բան ցույց տվեց երկու կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին, որը նույնպես անուշադրության չմատնվեց։ ...Սակայն արդյունքները, ըստ էության, վերլուծելուց առաջ իմաստ ունի հիշել, թե ո»ր իրադարձություններն են մթնոլորտ ձեւավորել։ Չէ՞ որ, հայտնի է, բարձր մակարդակով ցանկացած հանդիպման նախապտրաստման ժամանակ զգալի նշանակություն ունի ընդհանուր ֆոնը, որն ուղեկցում է բանակցություններին, դրանք որոշակի իմաստով է լցնում։Թուրք-ամերիկյան հարաբերությունների գեղեցկությունը պատմական զարգացման ներկա փուլում այն է, որ դրանք արդեն դժվար է ինչ-որ բանով փչացնել։

Էրդողանական ԱԶԿ-ի կառավարման շրջանում շփումների զագացումը տեղի է ունեցել բարդ հետագծից՝ գործընկերության նոր մոդելի որոնման փորձերից մինչեւ լարվածության աճ, առաջին հերթին՝ կապված Մերձավոր Արեւելքում հակամարտություններին կողմերի տարբեր մոտեցումների հետ։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակասություններն առավել ցայտուն դրսեւորվեցին 2003 թ-ի (պատերազմ Իրաքում) եւ 2011-ի (Արաբական գարուն) խորապատկերին, րեբ ԱՄՆ-ը փորձեց մշակել եւ ձեւակերպել Մերձավոր Արեւելքի սեփական տեսլականը՝ առանձնապես չհետաքրքրվելով, թե ինչ են մտածում այդ թեմայով Անկարայում։ Թուրքիայի նախկին վարչապետ, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ահմեթ Դավութօղլուն նշում է՝ նոր փուլում Թուրքիան եւ ԱՄՆ-ն սկսել են օգտագործել իրենց երկկողմ համգործակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում, համաշխարհային ասպարեզում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով: ԱՄՆ-ն հույս ուներ թուրքական գործոնն օգտագործել իր տարածաշրջանային շահերն առաջ մղելու եւ Վաշինգտոնին ձեռնտու աշխարհաքաղաքական ճարտարապետւոթյուն ձեւավորելու համար։ Իր հերթին ԱԶԿ-ի ղեկավարությունը ձգտում էր հենվել Ամերիկայի հետ համագործակցոթայն վրա՝ Թուրքիայի տարածաշրջանային եւ գլոբալ դիրքերն ուժեղացնելու համար։

Դրան նպաստեց նաեւ այն, որ ամերիկյան իսթեբլիշմենթը 2002ի ընդհանուր առմամբ դրական ընդունեց Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանության գալը։ Վաշինգտոնը հետաքրքրոթյուն եւ պատրաստակամություն է ցուցաբերել սերտ համագործակցել թուրքական քաղաքական իսլամի հետ, ինչն ավելի լայն դասավորվածության մասնավոր դեպք է դարձել։ Տարիներ էին անցնում, եւ ԱՄՆ-ում շատերին թվում էր, թե Թուրքիան կարծես հերքել է ամերիկացի մտավորականների կողմից սիրված Հանթինգթոնի «քաղաքակրթությունների բախման» անխուսափելիության մասին թեզը եւ կարող էր Վաշինգտոնի համար որպես հենարան ծառայել իսլամական աշխարհում «ժողովրդավարութայն առաջմղման» ռազմավարության իրականացման գործում։ Այս առումով Վաշինգտոնի համար բարձրացել է ոչ միայն Թուրքիայի աշխարհագրական դիրքի, այլեւ նրա քաղաքական կառուցվածքի, կրոնական ինքնության եւ մշակույթի նշանակությունը։ Ավելին, Անկարայի հետ հարաբերությունների նկատմամբ Սպիտակ տան նոր մոտեցման եւս մեկ ուղղություն դարձավ Թեհրանի հետ կապեր հաստատելու համար Թուրքիային օգտագործելու փորձը (բայց հիմա ամառային հարվածներից հետո դա ակտուալ չէ)։ Թուրք-ամերիկյան տարաձայնությունների սկզբունքային պահը Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման մեթոդների շուրջ տարաձայնությունն էր. Անկարան հանդես էր գալիս բանակցությունների օգտին, մինչդեռ Վաշինգտոնը պնդում էր հարկադրական բնույթի միջոցների մասին:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների անկյունաքարը միշտ եղել է անվտանգության ոլորտը, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների օգտագործման հնարավորությունը։ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստեղծեցին Ինջիրլիք ավիաբազան, որտեղ տեղակայված է մարտավարական միջուկային զենք: սԻկ 2021ին Մալաթիայի նահանգում Կյուրեջիկ ռազմաբազայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի վաղ ազդարարման ռադար։ Թուրքիայի պատմամշակութային կապերը Բալկանների, Կովկասի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի հետ թույլ են տվել նրան նպաստել ՆԱՏՕ-ի ներթափանցմանը այդ տարածաշրջաններ, աջակցել գործընկերային ծրագրերին եւ հավակնել «միջնորդի» դերին այլ երկրների հետ դաշինքի հարաբերոթյուններում։ ՆԱՏՕ-ի միջոցով ԱՄՆ-ի շահերն ուղղորդողի այդ դերը նպաստեց Թուրքիայի կապիտալիզացմանը՝ որպես Արեւմուտքի գործընկեր եւ որպես տարածաշրջանային խաղացող։Դրա հետ մեկտեղ, մոտավորապես 2013ից թուրք-ամերիկյան երկխոսությունը հայտնվել է լաբիրինթոսում, որից առայժմ չի կարողանում դուրս գալ՝ գնալով ավելի հեռու գնալով համատեղ «լուսավոր ապագայից»։ Ներքաղաքական եւ արտաքին քաղաքկան գործոնների եւ գործընթացների բարդ միահյուսումը չի նպաստել փոխզիջումային լուծումների մշակմանը ոչ միայն ռազմավարական, այլեւ հաճախ նաեւ մարտավարական մակարդակում։Հիշեցնենք՝ 2013-ին Գեզի զբոսայգում երիտասրդների բողոքի ցույցերի խորապատկերին թուրքական իշխանոթյունները պաշտոնապես սկսեցին պայքարել ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: 2016-ին Էրդողանը պնդում էր՝ հենց «Հիզմեթ» շարժման հետեւորդներն են ռազմական հեղաշրջման փորձ իրականացրել:Այդ շոգ ամռանն ամերիկա-թուրքական հարաբերոթյունները բորբոքվեցին աննախադեպ բորբոքումով, այդ թվում՝ Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր օգտագործման պատճառով՝ որպես հեղաշրջողներին քողարկման միջոց։Հասարակական կրքերի թեժացումը հասել էր այնպիսի մասշտաբի, որ շատ առաջատար քաղաքական գործիչներ խոսել են ՆԱՏՕ-ից անհապաղ դուրս գալու եւ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների կարգավիճակի իջեցման անհրաժեշտության մասին։  Թուրքիայի քաղաքցիները մի քանի օր շարունակ շրջափակման մեջ էին պահում ամերիկյան ռազմական օբյեկտները։ Ի դեպ, Ինջիրլիքի «պաշարման» նմանատիպ պատկերը կրկնվեց նաեւ համեմատաբար վերջերս՝ 2023ին՝ պաղեստինա-իսրայելական հերթական սրացման խորապատկերին։

Տասնամյակներ շարունակ թուրք քաղաքական գործիչների եւ փորձագետների համար սովորական են ենթադրություններն այն մասին, որ ամբողջ խնդիրը դեմոկրատների մեջ է, «հավաքական Բայդենի» կողմնորոշումը դեպի «ոչ ավանդական արժեքներ»։ Իբր հենց այդ պատճառն էր ընկած երկրների միջեւ հակասությւոնների հիմքում։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է. թե դեմոկրատները, թե հանրապետականները նախընտրում են ոչ թե լսել, այլ համակարգված ստորացնել Թուրքիային։

ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն ամեն անգամ Անկարայում թուրք-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման հույսեր էր առաջացնում։ Անկարան ակնկալում էր Վաշինգտոնի հետ հարաբերույունների ջերմացում Թրամփի օրոք, որը նախկինում, լինելով գործարար, հաջողությամբ աշխատել է Թուրքիայի հետ։ Բայց նույնիսկ Թրամփի առաջին կադրում Էրդողանի հետ անձնական հանդիպումը տեւեց ընդամենը 20 րոպե, իսկ երկկողմ երկխոսության հին խնդիրներին ավելացան նաեւ նորերը։ Օբամայի օրոք սկսված քրդական ջոկատներին զենքի մատակարարումը, որը գրեթե առանցքային խթան էր, շարունակվեց Թրամփի եւ Բայդենի օրոք։ Խորհրդանշական է՝ հենց Թրամփի օրոք ամերիկացիները միջազգային պրակտիկայում առաջին անգամ պատժամիջոցներ կիրառեցին ՆԱՏՕ-ի իրենց մերձավորարեւելյան դաշնակցի դեմ՝ տխրահռչակ CAATSA օրենքի շրջանակներում։ Եվ Սպիտակ տանը ոչ մեկին չէր հետաքրքրում, որ Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանությանհամակարգի գնմանը, որի համար Թրամփի օրոք հակաթուրքական սահմանափակումներ էին մտցվել, նախորդել էին Անկարայի՝ Վաշինգտոնի, դեմոկրատների հետ Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի շուրջ 10 տարվա անհաջող բանակցությունները։ Հատկանշական է՝ Բայդենի վարչակազմն էլ շարունակականություն ցուցաբերեց մոտեցումներում՝ նախընտրելով պահպանել Թրամփի հեռավորությունն Անկարայի հետ եւ ավելի քիչ ջանքեր գործադրեց Թուրքիայի հետ համակարգելու համար, քան որոշ եվրոպական դաշնակիցների հետ։

Իսկ Էրդողանի սեպտեմբերյան այցի նախապատրաստումը Սպիտակ տուն անմիջապես ուղեկցվեց սկանդալով։ Նախ թուրքական ընդդիմությունը մեղադրեց ակ-Սարային, որ Էրդողանը նախօրեին պաղեստինցի դաշնակիցների թիկունքում բանակցություններ է վարել Թրամփի որդու հետ: Այնուհետեւ, ի պատասխան Fox News հեռուստաալիքին Էրդողանի տված հարցազրույցի, Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն պատմել է․ «մնացած բոլոր երկրները՝ ներառյալ Թուրքիան, աղաչում են ԱՄՆ-ին միջամտել, եւ «բոլորն ուզում են գալ Սպիտակ տուն, ինչպես, օրինակ, նախագահ Էրդողանը»:Ավելի վատ, Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, ելույթ ունենալով Concordia գագաթնաժողովի շրջանակներում «դիվանագիտության ձայներն աշխարհում Ամերիկայի դերի ձեւավորման գործում» պանելային քննարկման ժամանակ, եւս մեկ ակնհայտ ներարկում արեց հանրապետության ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդ Թրամփի հանդիպումը Էրդողանի հետ «ավելի մեծ լեգիտիմություն կհաղորդի նրա գործողություններին», ինչն առանց ընդդիմության ուշադրության չմնաց: Այսպես, Cumhuriyet-ն առաջին էջում տպագրեց «լեգիտիմությունը տալիս է ժողովուրդը» բառերը։ Burgün պարբերականը լույս է տեսել «երկրի ներսում (լեգիտիմություն) չի մնացել, ուստի այն փնտրում է ԱՄՆ-ում» վերնագրով։ Իսկ Evrensel պարբերականը առաջին էջում տպագրել է. «»լեգիտիմության»առեւտուր»։

Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։ Այստեղ պետք է անդրադառնալ Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքներին։ Նախ, Թուրքիան բազմամիլիարդանոց գործարք կնքեց Boenig-ի հետ ավելի քան 200 ուղեւորատար ինքնաթիռների համար՝ դրանով իսկ թարմացնելով իր քաղաքացիական օդային նավատորմը: Երկրորդ՝ ԱՄՆ-ի հետ ստորագրվել է 20-ամյա համձայնագիր՝ 43 միլիարդ դոլար արժողությամբ հեղուկացված բնական գազի մատակարաման վերաբերյալ, որը նախատեսում է տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր ներմուծում 2026 թ-ից․ մինչեւ 2045 թ-ը մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 70 միլիարդ խորանարդ մետր: Պայմանագրի շրջանակներում հեղուկացված բնական գազը կգա ոչ միայն ԱՄՆ տերմինալներից, այլեւ կվերաբաշխվի Թուրքիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում ռեգազիֆիկացիոն հզորությունների միջոցով:Կողմերը պայմանավորվել են համագործակցել միջուկային էներգետիկայի ոլորտում: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը խոսել է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ քաղաքացիական միջուկային համագործակցության ռազմավարական հուշգրի ստորագրման մասին: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն ատոմային էլեկտրակայանների կառուցման, միջուկային տեխնոլոգիաների մշակման եւ կադրերի պատրաստման գործում: Համաձայնագիրը կարող է բացել թուրքական ընկերությունների մուտքը ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ՝ ներառյալ մոդուլային ռեակտորները:

Թվում է, թե պատկառելի է թվում, բայց, կարծես թե, նշված երեք ուղղությունները դիտարկել որպես բեկում երկկողմ հարաբերություններում չափազանց դժվար է։ Չէ՞ որ թվարկված ոլորտներից եւ ոչ մեկը, չնայած իր կարեւորությանը, նախօրեին Էրդողանի վարչակազմի կողմից չի նշվել որպես առանցքային կամ որոշիչ։ Այսպես, Ֆ-16 եւ Ֆ-35 նորագույն բազմաֆունկցիոնալ կործանիչների մատակարարումների հետ ռազմատեխնիկական համագործակցության թեմայում դեռեւս որոշակիություն չկա։ Ավելին, դատելով Թրամփի հայտարություններից, նույնիսկ հարաբերական, ըստ էության քիչ բան փոխող հաջողությունները Սպիտակ տունը կապում է ռուսական էներգակիրների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման հետ։ Թրամփը հանդիպման ժամանակ գործնականում հերթական վերջնագիրն է ներկայացրել իր դաշնակցին. կամ Անկարան հրաժարվում է Ռուսաստանից նավթի գնումներից, կամ կորցնում է կործանիչները, հնարավոր է նաեւ ԱՄՆ-ի հետ արդեն կնքված այլ պայմանագրերը: Թեեւ փաստացի Թրամփը կարծես միտումնավոր մոռացել էր, որ թուրքերի հեռացումը Ֆ-35 ծրագրից ի սկզբանե ոչ մի կերպ կապված չէր էներգակիրների գնման հետ։ Հարց է առաջանում, թե ինչը կխանգարի նրան հաջորդ անգամ եւս ինչ-որ նոր բանով «պայմանավորել» Անկարայի վերադարձը ծրագրին։

Ի դեպ, որոշ լրատվամիջոցներ եւ փորձագետներ Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպման հեռարձակման ժամանակ ուշադրություն են դարձրել, որ Սպիտակ տան տերը կրել է կործանիչի կրծքանշանը: Թուրքիայում գրել են՝ այդպիսով Թրամփն ակնարկել է կործանիչների գործարքի «կանաչ լույսի» մասին։ 

Խոսելով Էներգետիկայի մասին՝ հարկ է նշել, որ 2024 թ-ին Ռուսաստանն ապահովել թ նավթի ներմուծման 66% - ը եւ Թուրքիայի գազի 41%-ը։ Հետաքրքիր է, թե ինչպես են ամերիկացիները պատկերացնում թուրքերի՝ Մոկսկվայի հետ համագործակցությունից հրաժարումը, եթե իրենք ի վիճակի չեն մրցակցել «Գազպրոմի» հետ ոչ գնով, ոչ ծավալներով, ոչ էլ մատակարարոմների կայունությամբ։Այո, ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը վաղուց զբաղվում է էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացմամբ, ինչի համար ակտիվորեն զարգացնում է կապերը Իրանի, Ադրբեանի, Ալժիրի, Իտալիայի հետ, բայց այդ ամբողջ սխեման գործում է միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի նաեւ Ռուսաստանը, որի մատակարաումներն առայժմ կազմում են Թուրքիայի կողմից էներգակիրների ներկրման առյուծի բաժինը էներգետիկ շուկայում։ Հակառակ դեպքում, ազատվելով մի ՛կախվածությունից», երկիրն ակնթարթորեն կհայտնվի մյուսում։ Իրենց տարածքում գազային հանգույց ստեղծելու թուրքերի ծրագրերը պատահական չէ, որ քննարկվել են հենց Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ։

Հանդիպման մյուս տնտեսական արդյունքը Թրամփի որոշումն էր Սիրիայի դեմ պատժամիջոցները հանելու մասին՝ «Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի խնդրանքով», որպեսզի «երկրին շունչ քաշելու հնարավորություն տա»: Էրդողանը նաեւ «արժանացել է» Թրամփի գովասանքին, ով Սիրիայում իր վիզավիին «հաղթող» է անվանել։  Մինչդեռ, եթե մի կողմ դնենք ակ-Սարայի տիրոջ ինքնասիրությունը, կընդունենք, որ «նոր» Սիրիան այսօր գոյություն չունի նույնիսկ մեկ տարի եւ դեռ պայմաններ չի ստեղծել բոլոր էթնիկ խմբերի, ինչպես նաեւ բոլոր կրոնական հայացքների հետեւորդների անվտանգության համար։

Չոր մնացորդում հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն արդեն անհամարժեք են, ինքնավաբ չեն եւ կարիք ունեն Վաշինգտոնի հանդեպ Անկարայի հավատարմության մշտական սնուցման։ Այստեղ հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ է. իրավիճակն ակնհայտորեն չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան կշարունակի ձգտել բարձրացնել իր միջազգային դերը եւ քայլեր ձեռնարկել արեւմտյան երկրների համախմբված քաղաքականութոյւնից անկախ։ Ի դեպ, իշխող կոալիցիայի գծով Էրդողանի համիշխան Դեւլեթ Բահչելիի վերջերս տված հարցազրույցը վատ չի պատասխանում այն հարցին, թե իրականում ինչով է ավարտվել հանդիպումը Վաշինգտոնում։

 

Յուրի Կուզնեցով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի