կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-02 15:26
Հասարակություն

Ադրբեջանը սպառազինվում է. հիմա ասեք, թե դա ի՞նչ կապ ունի խաղաղության հետ. Լիլիթ Գալստյան

Ադրբեջանը սպառազինվում է. հիմա ասեք, թե դա ի՞նչ կապ ունի խաղաղության հետ. Լիլիթ Գալստյան

Ստորև ներկայացնում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ամբողջությամբ։

Սիրելի հայրենակիցներ,

Խոսելու եմ այս օրերի ամենահրատապթեմայից՝ այսպես կոչված խաղաղության դարաշրջանից, որն իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի կողմից որակվում է որպես կայացած և դարակազմիկ իրողություն։

Հիմա մի քիչ ժամանակագրություն։

Վաշինգտոնից ընդամենը քսան օր անց,Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում,Փաշինյանը հետևյալ արձանագրումն արեց․

«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»։

Հիշեցնեմ, որ վաշինգտոնյանփաստաթղթերի   թանաքը  չչորացած,Ալիևը հայ հասարակությանն անվանեցհիվանդ,  պնդեց Սահմանադրության փոփոխության խնդիրը և հայտարարեց՝ ուժով էլ լինի՝ միջանցքը բացելու ենք։

Սիրելիներ,

Պաշտոնական Ադրբեջանի այս և այլ հայտարարությունները ոչ միայն  խաղաղության մասին չեն, այլև  անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի կիրառմանկամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքների հետ։

Դարակազմիկ որակվող խաղաղությունը մեր աչքի առջև փլուզվում է։

Եվ դրա արձանագրողը հենց ինքը իշխանությունն է։

Օրեր առաջ, ԱԺ փոխխոսնակըհորդորեց ինձ չվախեցնել հայ հասարակությանն ու չբարձրաձայնել Ալիևի խոսույթն ու հաստատումները:

Սխալվում եք, պարոնայք․ խուլ և կույր ձևանալով չեն չեզոքանում սպառնալիքները։

Իսկ Ալիևը շարունակում է հոխորտալ, թե«Սյունիքը Ադրբեջանից  խլված տարածք է», պնդել, որ «Համաձայնագիրն արտահայտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը»։

Օրերս, ՄԱԿ-ի 79–րդ նստաշրջանում  անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, Փաշինյանը կիսադատարկ դահլիճում այսպիսի հռետորական հարցեր հնչեցրեց․ «Իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունըօգտագործելով /խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է/, որովհետևհայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում…։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է նաև Հայաստանի կապիտուլյացիայի մասին։

Երկու օր առաջ, Բրյուսելում, դարձյալ վրդովված նույն հարցից, Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք խոսույթ ընդհանրապես չկա և գոյություն  չի ունեցել։

Անկեղծորեն, հրաշալի է, եթե սա է իրականությունը, բայց չգիտես ինչու վաշինգտոնյան հանդիպմանը Փաշինյանը չհակադարձեց և լռեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեցհետևյալը. «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ  կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, դուխոստացել ես»։

Հիմա հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում՝ ի վերջո, ի՞նչ եք բանակցել նախաստորագրելուց առաջ։

Եվ մի՞թե պետք էր հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն կամ ԵԽԽՎ  այս հռետորական հարցերը հնչեցնելու համար։  

Երբ պահանջում ենք  մանրամասնել TRIP-ի դետալները, դա նկատի ունենք։

Երբ պնդում ենք, որ միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։

Երբ ասում ենք, որ ագրեսոր ցեղասպանին չի կարելի լեգիտիմացնել, դա նկատի ունենք։

Մի ցավալի դիտարկում էլ՝ ՄԱԿ-ում հնչած 21000 բառանոց տեքստում ոչ մի անգամ չհնչեց գերի բառը և ոչ էլ՝ խոսք եղավ Ադրբեջանի կողմից ոչնչացվողերեք հազարամյա հայկական հետքի և մշակութային ժառանգության մասին։  

Բայց  կարևորը ականջահաճո վերնագրերն են՝ «Խաղաղությունը, այսպիսով հաստատված է», պնդում ենՓաշինյանը, թիմն ու ուղեկից լրատվամիջոցները։

Իսկ ո՞րն է օբյեկտիվ իրականությունը. վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ ի՞նչ աղերս ունեն։

Արդյոք խաղաղության մասին են խոսում Ադրբեջանի ռազմական ծախսերի 25 տոկոսով ավելացումը, ինտենսիվ սպառազինումը, Հայաստանից օկուպացված տարածքներում ամրապնդվումը, Բաքվում ընթացող հայ ռազմագերիների կեղեքումն ու շինծու դատավարությունները:

Շարունակական և միակողմանի զիջումների դիմաց Հայաստանը  ստանում է «խաղաղություն» վերնագրով նախաստորագրված փաստաթուղթ, որն ըստ էության մեծագույն հարցականի տակ է դնում Հայաստանի կենսունակությունն ու ապագան, իսկ Փաշինյանի անշրջահայաց հայտարարության արդյունքումՀայաստանը դիրքավորվում է որպես  օկուպանտ:

Ի վերջո, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը զսպի իր ախորժակը, երբ ակնհայտորեն Ադրբեջանի պահանջով  է լուծարվումԵԱՀԿ Մինսկի խումբը, երբպաշտոնական Հայաստանը հայտնում էսահմանադրության փոփոխության պատրաստակամության, նույնն է, թե Անկախության հռչակագրից հրաժարվելու  մասին:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանականծավալապաշտությունը  շարունակում է մնալ թուրքական աշխարհինպատակադրում։  

Տարբեր ամբիոններից խաղաղություն մասին apolitic տեքստերով հնարավոր չէզսպել թուրանական ծրագիրը։

Լավագույն դեպքում ուսդ  կթպթպացնեն, հետո անունդ կմոռանան՝ քեզ թողնելովառանց անվտանգային երաշխիքների, որովհետև լավ բանակցող չեք, որովհետև  չունեք անհրաժեշտ բանակցային ունակություններ, չունեք երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության երկարատևռազմավարություն  ու տեսլական:

Կրկնում եմ՝ մեր կենսական շահերի և իրավունքների հաշվին միակողմանի և ճակատագրական զիջումները որպես  անվտանգային քաղաքականություն ներկայացնելը քաղաքականապես սնանկ է։

Հնազանդվել, մոռանալ, ուրանալ. սրանք են խաղաղության ձեր պատկերացումներն ու մոդելը:

Հրովարտակներ իջեցրեք, փորձեք ջնջել Արարատը, դասագրքերից հանեք ազատագրական պայքարը,  Մաշտոցի փոխարեն QR կոդ դրեք, կայսերականհամարեք մեր  հայրենասիրությունը,հոգեբանական և տեղեկատվական տեռորի ենթարկեք հասարկությանը, բանտերը լցրեք քաղաքական ընդդիմադիրներով, երկիրը ոստիկանանկան բռնություններով, հետո զարմացեք, թե ինչու հեղափոխություն չենք անում։  Ատելության խոսքով խլացրեք ազատ միտքը, կուսակցություններ փակեք,  դատախազի ու դատավորի դեր ստանձնեք ու այս ամբիոնից դատավճիռներ կարդացեք․․․

Եվ մի՞թե ակնհայտ չէ, որ այսպես կոչված 4-րդ Հանրապետությունը՝ մերխորհրդանիշների դեմ պայքարը, Հայ Առաքելական եկեղեցու ասպատակումը, նոր գեղագիտության սահմանումը,գրաքննությունը, բռնաբարվող արդարադատությունը, Արցախից հրաժարումը, մի խոսքով՝  հայկական ինքնության դեմ ծրագրավորված պայքարը՝  Ադրբեջանի պահանջների արտացոլանքն  է։

Կարծում եք թշնամին չի տեսնում, որ բազմաթիվ խորքային խնդիրները լուծելու փոխարեն  ներազգային ատելությունն ու բևեռացումն եք խորացնում։

Եվ մի՞թե ձեզ թվում է, որ խաբված ու հուսահատ հասարակությամբ հնարավոր է  խաղաղություն հաստատել կամ երկիրվերականգնել:

Անտեսլական ու նվաստացած ազգը ոչ թե խաղաղության, այլ՝ կապիտուլյացիաի կրողն է:

Իսկ խաղաղության վերնագրով թուղթն ընդամենը ներքին սպառման, նախընտրական ապրանք է․անվտանգային զրո երաշխիքներով։

Խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը․ Այս վերջերս ինքնահայեցում բառն եք շրջանառում․․․

Փորձեք կողքից նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջն ու աշխարհում։ Հիշեք, որ այն ամենն, ինչ ունի սկիզբ, ունի նաև՝ վերջ։

Երեկ այս ամբիոնից, կառավարությանծրագիրը ձախողած թիմի առաջնորդըհոխորտում էր, թե ընդդիմությունն անելիք չունի:

Լավ, ասենք թե, չունի… բայց դուք, որ իշխանություն եք,  ո՞րն է ձեր անելիքը, և,հատկապես, ձեր հետագիծը։
Ասեմ/ Իսկ այդ հետագծում վերջին հարյուրամյակի ամենամեծ ողբերգությունն է՝ Արցախի հայաթափումը,  որ ոչ մի հրաշքով չի ջնջվելու ձեր քաղաքական կենսագրությունից։