կարևոր
2830 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 23:13
Քաղաքական

Խաղաղության սին օրակարգը. Լիլիթ Գալստյան

Խաղաղության սին օրակարգը. Լիլիթ Գալստյան

ԱՄՆ Կոնգրեսի Open World ճանաչողական ծրագրի շրջանակներում ՀՀ Աժ պատվիրակության կազմում ԱՄՆ-ում եմ։

Հանդիպել ենք կոնգրեսականներ Աննա Էշուին, Մ․ Ֆլադին, Մ․ Քուգլիին։

Կոնգրեսականների և այլ շրջանակների հետ մեր հանդիպումների ընթացքում խոսել եմ ՀՀ անվտանգային խնդիրներից, կատարել եմ հետևյալ շեշտադրումները։

1. Իշխանությունների խաղաղության օրակարգը սին է, բնութագրվող որպես քաղաքական մուրացկանություն․ ագրեսորը շարունակում է Հայաստանի բռնազավթումը, իսկ ՀՀ պարտված ղեկավարությունը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած զոհողության։ Վտանգված է ՀՀ ինքնիշխանությունը, պետականության ինստիտուտները կամ բռնազավթված են կամ գործունեության ամենացածր մակարդակում են։ Մի շարք միջազգային կազմակերպություններ՝ այդ թվում Freedom House Հայաստանում արձանագրում են կոռուպցիայի աճ, ժողովրդավարության անկում։

2. Միջազգային հանրությունը, այդ թվում Միացյալ Նահանգները պետք է դատապարտեն ագրեսոր Ադրբեջանին՝ Թուրքիայի աջակցությամբ ագրեսիան կազմակերպելու, քիմիական զենք գործածելու, օտարերկրա ահաբեկիչ վարձկաններ ներառելու համար։

3. Խոսել եմ Ադրբեջանի կողմից Միջազգային կառույցները և նրա որոշումները /ՄԻԵԴ․ ՀԱԱԳԱ/ արհամարհելու և չգործադրելու մասին։

Այս համատեքստում ընդգծել եմ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։

4. Ընդգծել եմ Կոնգրեսի կողմից 907 բանաձևի հետապնդումը, որը կարգելի ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերել կոռումպացված Ադրբեջանին։

5. Կարևորել եմ Արցախի ժողովրդի ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ իրացումը, որը միակ հնարավոր, միջազգային իրավունքի նորմերով ամրագրված ճանապարհն է՝ փրկվելու ակնհայտորեն ցեղասպան Ադրբեջանից։

6. Կարևորել եմ գերիների վերադարձի հարցում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը։

7. Երախտագիտությունս եմ փոխանցել ա-յն կոնգրեսականներին, որոնք 108-րդ բանաձևով առաջարկում են մեծացնել ԱՄՆ հումանիտար աջակցությունը ՀՀ-ին և Արցախին։

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր