|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Սաակաշվիլին կմնա կալանքի տակ։ Վրաստանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Հատուկ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային մոտ 3,3 միլիոն դոլար վճարել Վրաստանի բյուջե:
2014 թվականին Սաակաշվիլին մեղադրել են պետական միջոցների հափշտակության համար: Հետագայում նրա դեմ հարուցվել է ևս 4 քրեական գործ: 2022 թվականի մայիսից Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի մասնավոր կլինիկայում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: