|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել է․
«Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:
Սակայն, ամիսներ առաջ անհայտ կորած անձանց հարազատներից մեկի հետ զրույցում պարզ դարձավ, որ արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են:
Ընդ որում, ըստ տարբեր խոսակցությունների, տեղում տարհանում իրականացրել են նաև ադրբեջանցիները` սեփական մեքենաներով:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում այս անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ վարույթ չի նախաձեռնվել, իսկ նրանց հարազատները գտնվում են իրավունքների պաշտպանության բացարձակ իզոլացման մեջ:
Գնահատականները թողնում եմ ձեզ»: