Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսպես, 1994 թ-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որը թույլ տվեց երկար ժամանակով սառեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, իսկ 1997 թ-ի հուլիսի 3-ին ստորագրվեց բարեկամութայն, համագործակցոթյան եւ փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրը, որն իրավական հիմք դրեց հետագա համագործակցության համար։ 2001 թ-ի հունվարին տեղի ունեցավ հետխորհրդային ողջ ժամանակհատվածում Ռուսաստանի նախագահի առաջին այցը Ադրբեջան, որի ընթացքում հաջողվեց վերացնել մի շարք տարաձայնություններ: 2008ին երկրների միջեւ ստորագրվել է բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, իսկ 2022 թ-ի փետրվարին միջպետական հարաբրությունները դուրս եկան նոր մակարդակի.երկրները ստորագրեցին Մոսկովյան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ արձանագրվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների դաշնակցային բնույթը։
Եթե անցյալ դարի 90-ական թվականներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական փոխգործակցությունը կրում էր խիստ սահմանափակ բնույթ, ապա դրան հաջորդած ժամանակահատվածում երկրներին հաջողվեց լայն համագործակցություն ծավալել առեւտրային, ներդրումային, սոցիալական եւ մշակութային ոլորտներում։Ամենամեծ հաջողություններին հաջողվել է հասնել փոխադարձ առեւտրում։ Ապրանքաշրջանառությունը վերջին 30 տարիների ընթացքում աճել է 25 անգամ։ 1995ին՝ 189 միլիոն դոլարից մինչեւ 4,8 միլիարդ դոլար՝ 2024 թ-ին։ Ռուսաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանի արտաքին առեւտրյին գործընկերների շարքում՝ Իտալիայից եւ Թուրքիայից հետո, նըդ որում՝ Ռուսաստանից արտահանման ծավալը մոտ 3 անգամ գերազանցում է Ադրբեջանից ներմուծման ծավալը: Ռուսաստանը հանրապետություն է արտահանում ցորեն եւ հացահատիկ, մեքենաներ, սարքավորումներ, սեւ եւ գունավոր մետաղներ, տրանսպորտային միջոցներ եւ փայտանյութ: Ռուսաստան ադրբեջանական ներկրման մեջ գերակշռում են գազը, տեքստիլը, բամբակը, ինչպես նաեւ բանջարեղենն ու մրգերը։ Ադրբեջանում գրանցված են ռուսական մասնակցությամբ ավելի քան 1800 ընկերություններ։ Նրանց թվում են այնպիսի բիզնես-հսկաներ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Լուկօյլը», ՎՏԲ բանկը եւ «ԱվտոՎԱԶ» - ը։ Գործում է ռուսական «Կամազ», «Ուրալ» եւ «Գազել» ավտոմեքենաների արտդրություն եւ հավաքում։ Ռուսաստանից ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է ավելի քան 9 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանից դեպի ՌԴ՝ 1,2 մլրդ դոլար։Մեծ նշանակություն ունի նաեւ համագործակցությունը հումանիտար ոլորտում։ Ադրբեջանում ռուսերենը պահպանվել է որպես հանրակրթական դպրոցներում եւ պետական բուհերում դասավանդման լեզու։ Հանրապետությունում գործում է ռուսերենով ուսուցմամբ ավելի քան 300 դպրոց, իսկ բոլոր պետական բուհերում կան ֆակուլտետներ, որտեղ դասավանդումն իրականացվում է ռուսերենով: 2008-ին Բաքվում բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, իսկ 2015-ին բացվել է Սեչենովայի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկակն համալսարանի Բաքվի մասնաճյուղը: 2022 թ-ի ապրիլին ստորագրվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում համագործկցության երկկողմ պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ ադրբեջանցի միգրանտներին կհաշվարկվի Ռուսաստանում աշխատելու ընթացքում նրանց ստացած աշխատանքային ստաժը, նույն կարգը գործում է նաեւ Ադրբեջանում աշխատած ռուսաստանցիների համար: 2024ին Ադրբեջան է այցելել Ռուսաստանից շուրջ 730 հազար զբոսաշրջիկ, այսինքն՝ օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թվի 28 տոկոսը։
Բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեկ այլ բաղադրիչ էլ կա։ Եվ այստեղ պետք է խոսել նավթարդյունահանման ոլորտի մասին։ 1994 թ-ի սեպտեմբերի 20-ին Բաքվում ստորագրվեց այսպես կոչված «դարի պայմանագիրը»՝ Կասպից ծովում երեք «Ազերի», «Չիրագ» եւ «Գյունեշլի» նավթահանքերի մշակման միջազգային համաձայնգիրը։ Համաձայնագրին մասնակցել են 13 ընկերություններ աշխարհի 8 երկրներից (Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ճապոնիա): Պայմանագիրն ի սկզբանե ենթադրում էր 10 միլիարդ դոլար անհրաժեշտ ներդրումներ, սիկ նավթի ենթադրյալ պաշարները գնահատվել են 511 միլիոն տոննա, սակայն հետագայում պարզվեց՝ հանքավայրերի հումքային ներուժն էլ ավելի բարձր էր՝ համապատասխանաբար աճեց նաեւ ներդրումների չափը՝ մինչեւ 11,5 միլիարդ դոլար։ Պայմանագիրը դարձել է աշխարհում խոշորագույններից մեկն ինչպես պաշարների քանակով, այնպես էլ ներդրումների ծավալով։ Ռուսաստանի արձագանքը բացասական էր։ Ռուսական կողմը նշել է՝ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Կասպյան ընդարձակ տարածքների յուրացմանը, խախտում են գործող իրավական ռեժիմը, ինչպես նաեւ ոտնահարում են Ռուսաստանի իրավունքներն ու շահերը: Ադրբեջանի դեսպանատանը բողոքի նոտա է ուղարկվել, սակայն Ռուսաստանի դիրքորոշումն անտեսվել է։ Համաձայնագրի կնքումից անմիջապես հետո նավթային ընկերությոններն ապահովեցին մեծ ծավալի նավթի արագ մշակումն ու արդյունահանումը Կասպից ծովում, ինչը թույլ տվեց Ադրբեջանին կարճ ժամանակում դառնալ միջազգային շուկաներ նավթի խոշորագույն մատակարարը, իսկ քաղքական առումով վերածվել խոշոր նավթային տերության եւ տարածաշրջանային ուժեղ խաղացողի:
Անմիջապես առաջացավ մեկ այլ հարց՝ արդյունահանված նավթի տեղափոխման մասին։ Ռուսաստանն առաջարկել է Կասպից նավթը մղել Բաքու – Գրոզնի – Նովոռոսիյսկ նավթամուղով, մինչդեռ Թուրքիան առաջարկել է կառուցել Բաքու – Թբիլիսի – Ջեյհան այլընտրանքային երթուղին։ Նովոռոսիյսկ-Բաքու նավթամուղը կառուցվել է դեռեւս 1983 թ-ին եւ նախատեսված է արեւմտյան սիբիրյան նավթն ադրբեջանական նավթավերամշակման գործարաններ տեղափոխելու համար: 1996 թ-ին ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրով նավթամուղը դրվեց դարձափոխային ռեժիմի եւ տեսականորեն պատրաստ էր կասպիական նավթի մղմանը, սակայն այն անցնում էր Չեչնիայի տարածքով, որն այն ժամանակ վերահսկվում էր անջատողականների կողմից: Հարավային երթուղին դեռ պետք է կառուցվեր, այն էլ պետք է անցներ անկայուն տարածքներով (մասնավորապես՝ քրդական կազմավորումների կողմից վերահսկվող Թուրքիայի հատվածով), ինչը նույնպես հարցեր էր առաջացնում այս նախագծի վերաբերյալ։ Ռուսական կողմը, բնականաբար, պնդում էր հյուսիսային երթուղու վրա եւ արդյունքում հասավ հարցի լուծմանն իր օգտին։1997 թ-ի նոյեմբերից կասպիական նավթը սկսեց մղվել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով։ Այդ ժամանակ դա ադրբեջանական նավթի փոխադրման միակ հնարավոր երթուղին էր։ Ռուսական կախվածությունից խուսափելու համար Բաքվում սկսել են հնարավորություններ փնտրել մատակարարումների դիվերսիֆիկացման համար։ Ստանալով ԱՄՆ – ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Վրաստանի աջակցությունը՝ Ադրբեջանը սկսում է Բաքու – Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անցկացումը։ Սկսվում է նաեւ Ադրբեջանից Վրաստան Բաքու – Սուփսա երթուղու շինարարությունը։ Սկզբում Ռուսաստանի տարածքով նավթի մղման ծավալները բավականին մեծ էին՝ տարեկան մոտ 5 միլիոն տոննա։ Սակայն 2006ին Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի շահագործումից հետո Հյուսիսային երթուղով փոխադրման ծավալները նվազել են ավելի քան երեք անգամ՝ 2017ին կազմելով մոտ 1,5 մլն տոննա: Արդեն 2015 թ-ին ադրբեջանական նավթի 80% – ը տեղափոխվում էր ԲԹՋ նավթամուղով, եւս 12% - ը՝ Բաքու-Սուփսա գծով եւ միայն 5% - ը՝ Հյուսիսային երթուղով։ Ադրբեջանին հաջողվել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման ուղիները եւ դրանով իսկ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից։
Արեւմտյան ԶԼՄ-ներում հաճախ են խոսում այն մասին, որ Հարավային երթուղու շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է ամրապնդել սեփական անկախությունը, սակայն դա այդպես չէ։ Թուլացնելով ռուսական գործոնը՝ Ադրբեջանն ուժեղացրեց թուրքականն ու բրիտանականը։ Չպետք է մոռանալ՝ Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի մեծ մասը (1076 կմ) անցնում է Թուրքիայի տարածքով, ինչպես նաեւ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ ստեղծվել են գազատրանսպորտային երթուղիներ, ինչպիսիք են Բաքու – Թբիլիսի – Էրզրում եւ TANAP-ը, որոնք թույլ են տվել ադրբեջանական գազը մատակարարել ինչպես բուն Թուրքիա, այնպես էլ եվրոպական երկրներ։ Բաքու – Թբիլիսի - Ջեյհան նավթատարի օպերատորը բրիտանական British Petroleum (BP) ընկերությունն է: BP - ն նաեւ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» ծովային նավթային հանքավայրերի եւ Շահ-Դենիզ գազի հանքվայրերի օպերատորն է: Վերջին 30 տարիների ընթացքում BP-ի եւ նրա հետ փոխկապակցված միջազգային ընկերությունների ներդրումները տվյալ նախագծերում գերազանցել են 85 մլրդ դոլարը։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն է, ուղղակի ներդրումների մասնաբաժինը գերազանցում է 37 մլրդ դոլարը, իսկ հանրապետութայն տարածքում գործում են ավելի քան 500 բրիտանական ընկերություններ։
Ժամանակ առ ժամանակ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի են ունեցել չափազանց տհաճ իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների վատթարացման։ Այսպես, 2020ի նոյեմբերի 9-ին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերը խոցեցին ռուսական Մի-24 ուղղաթիռը։ Ուղղաթիռը գտնվել է մարտական գործողությունների գոտուց դուրս եւ ուղեկցել Գյումրիում տեղակայված թիվ 102 ռուսական ռազմաբազայի ավտոշարասյունը: Միջադեպի հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, իսկ երրորդը ստացել է միջին ծանրության վնասվածքներ: Բաքվում ընդունել են տեղի ունեցածի համար իրենց պատասխնատվությունը՝ հայտարարելով, որ ուղղաթիռը խոցվել է սխալմամբ, հայցել ներողություն, ցվակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Ինչպես նաեւ վստահություն հայտնեցին, որ նման դեպքեր ապագայում չեն կրկնվի։ Սակայն երեք տարի էլ չէր անցել, երբ միջադեպը կրկնվեց։ Միայն էլ ավելի ողբերգական ավարտով: 2023 թ-ի սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով զոհվել է հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնող հինգ ռուս զինծառայող։ Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը։ Ադրբեջանական կողմից հաջորդել են հերթական ներողությունը, ցավակցություններն ու հավաստիացումները, որ մեղավորները կպատժվեն: Բայց Ռուսաստանն այս անգամ էլ զերծ մնաց Ադրբեջանի հասցեին կոշտ արձագանքներից։ Մոսկվան ակնհայտորեն չէր ցանկանում գնալ դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացման նույնիսկ նման աղաղակող դեպքերի պատճառով։ Համագործացությունը բազմաթիվ ուղղություններով շարունակվել է։ 2024ի ընթացքում ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ, իսկ օգոստոսի 18-19-ին Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են «գետ-ծով» դասի նավթային լցանավերի համատեղ արտադրության մասին, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր կառավարությունների միջեւ առողջապահության, կարանտինի եւ բույսերի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաեւ համաձայնագիր սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործկցության մասին: Բացի այդ, այցի արդյունքներով աշխատանքային խումբ է ստեղծվել Կասպից ծովի մերձեցման հարցով։ Այլ կերպ ասած՝ 2024 թ-ին միջպետական համագործակցությունը ձեռք է բերել մասշտաբային եւ բազմակողմ բնույթ։
Իսկ 2025-ին հարաբերությունները խզվեցին։ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացման գործընթացը սկսող իրադարձությունը AZAL ընկերության ուղեւորատար ինքնաթիռի վթարն էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ 2024 թ-ի դեկտեմբերի 25 – ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել ադրբեջանական AZAL ընկերության Embraer E190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ (62 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ), որոնցից զոհվել է 38-ը, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։ Պուտինն ալիեւի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: Ռուսաստնում նաեւ ընդգծել են՝ այդ օրը Գրոզնիի օդանավակայանը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ղազախստանում ավիավթարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավվել են միջազգային փորձագետների խումբ, մասնագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից, ինչպես նաեւ Embraer ընկերության ներկայացուցիչներ: Ռուսաստանում ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ:
Սակայն աղետից արդեն չորս օր անց, չսպասելով հետաքննության արդյունքներին՝ ալիեւը Ռուսաստանից պահանջեց ընդունել տեղի ունեցածի մեղքը, պատժել մեղավորներին եւ փոխհատուցում վճարել: ալիեւի խոսքով՝ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտակայքում, սկզբում անկառավարելի վիճակի է բերվել ՌԷՊ միջոցների օգնությամբ, իսկ հետո տուժել է գետնից բաց կրակի հետեւանքով: Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ էր՝ որեւէ եզրակացություն անելը վաղ է.պետք է սպասել հետաքննության արդյոնքներին։ «Մենք սպասում ենք հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին, որը զբաղվում է հետաքննությամբ ինչպես Ղազախստանում, այնպես էլ Ադրբեջանում», — հունվարի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը: Նա նաեւ ընդգծել է՝ Ռուսաստանը ձգտում է պարզել ողբերգության պատճառները: Նույն կարծիքն է հայտնել նաեւ ղազախական կողմը։ Փետրվարին Ղազախստանը հրապարակել էր աղետի մասին նախնական զեկույցը։ Նշվում է՝ ինքնաթիռը, գտնվելով օդում, բազմաթիվ վնասվածքներ է ստացել, սակայն ոչինչ չի հաղորդվում աղետի պատճառների մասին: Շուտով Ադրբեջանը մի շարք ոչ բարեկամական գործողոթյուններ ձեռնարկեց Ռուսաստանի նկատմամբ. Բաքվում փակեցին ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը («Ռուսական տուն») եւ վերացրեցին «Ռոսիա սեգոդնյա» (Sputnik Ադրբեջան) մեդիա խմբի ներկայացոցչությունը։ Ուշադրություն է գրավում նաեւ Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած այցի հանկարծակի չեղարկումը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարութայնը։
Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունից հետո երկրների միջեւ հարաբերությունները վերաճեցին սուր միջպետական հակամարտության: Եվ չնայած ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ էին, Բաքվում չափազանց կտրուկ արձագանքեցին իրադարձությւններին: Ադրբեջանում անմիջապես չեղարկվեցին ռուսական հաստատւթյունների բոլոր մշակութային միջոցառումները, որին հաջորդեց ռուս լրագրողների ձերբակալությունները: Իսկ հուլիսի 19-ին՝ Շուշիի 3-րդ գլոբալ մեդիաֆորումի նախօրեին՝ ալիեւը խանքենդիում լրագրողների հետ շփման ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց։ Նախ՝ ալիեւը հայտարարել է՝ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում միջազգային դատական ատյաններ՝ Ակտաուի մոտ ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ յոթ ամսվա ընթացքում Բաքուն «ոչ մի պատասխան» չի ստացել ռուս պաշտոնյաներից։ «Ադրբեջանի գլխավոր դատախազը հարցումներ է ուղարկում Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն ի պատասխան գալիս է միայն «հետաքննությունը շարունակվում է՛ ձեւակերպումը։ Նման դիրքորոշումը անարդյունավետ է։ Ադրբեջանը մտադիր է փաստաթղթեր ներկայացնել միջազգային դատական ատյաններ։Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Գիտենք, թե ինչ է տեղի ունեցել եւ կարող ենք դա ապացուցել»։
Դրան հաջորդեց եւս մեկ կտրուկ հայտարարություն. Պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կարող է տալ Կիեւին՝ ալիեւն առաջին անգամ բացահայտ հանդես եկավ Ուկրաինայի կողմից։ «Ուկրաինան չպետք է համաձայնվի օկուպացիային։ Ես կարծում եմ, որ դա համահունչ է ուկրաինացի ժողովրդի ձգտումներին, որը պատրաստ չէ հաշտվել օկուպացիայի հետ։ Սա է գլխավոր խորհուրդը: Եվ դա այն է, ինչ մենք արեցինք», — հայտարարել է նա։ Չնայած այն բանին, որ 2020ի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց Պուտինի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանի նախագահն այդ մասին ոչ մի անգամ չհիշատակեց։ Փոխարենը հետեւեցին բանավոր ռեւերանսներ հ Թրամփի հասցեին, որը նախկինում տեսանելի հետաքրքրություն չէր ցուցաբերում անդրկովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ «Շատ շնորհակալ ենք Թրամփին Ադրբեջանին եւ Հայաստանին ի վերջո համաձայնության գալու հարցում օգնելու ձգտման համար։ Չնայած այն բանին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, նա նաեւ իր տեսադաշտում է պահում իրավիճակը Հարավային Կովկասում»։ Դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ Ալիեւի այցը ԱՄՆ, որտեղ ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվեց վաշինգտոնյան հռչակագիրը, որով նախատեսվում էր Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ նրա Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծում: Միջանցքը ստացել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճմն» անվանումը։ Չնայած ավելի վաղ ենթադրվում էր, որ նման միջանցքի ստեղծումը տեղի կունենա Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ փաստացի խոսքը ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ հավակնությունների, այլեւ Ադրբեջանի ամբողջ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին է։
Ինչո՞վ են պայմանավորված ադրբեջանական ղեկավարության նման դեմարշները։ Ակնհայտ է՝ ինքնաթիռի կործանման պատմությունը միայն պատրվակ է։ Ռուսաստանը նման իրավիճակներում իրեն շատ ավելի զուսպ է պահել։ Ոչ 20-ին, ոչ 23-ին, երբ ադրբեջանական բանակը գնդակահարում էր մեր զինվորկաններին, Ռուսաստանը չփորձեց սրել հակամարտությունը՝ բավարարվելով ադրբեջանական կողմի ներողությամբ։ Իսկ Բաքվում հարկ են համարել գնալ կտրուկ էսկալացիայի՝ հարցականի տակ դնելով երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Այստեղ պետք է նշել՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մեծ մասի նկատմամբ, Ադրբեջանի դիրքերը խիստ ամրապնդվեցին։ Ինչպես նաեւ էապես ամրապնդվեց Թուրքիայի դերն Անդրկովկասում։ Թուրքիան լայնածավալ ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին ինչպես ռազմական խոշոր մատակարարումների, այնպես էլ ռազմական գործողությունների գոտի սիրիացի զինյալների տեղափոխման միջոցով: Իսկ ավելի ուշ ղարաբաղյան հարցի լուծմանը Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցության փաստը հաստատել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Էրդողանի կողմից պետական ծառայության մեդալով պարգեւատրման արարողութայն ժամանակ Ֆիդանը հայտարարել է. «Ես այդ մեդալը ստանում եմ այն ընկերների անունից, որոնք զոհվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում եւ Իրաքում ձեր հրամանները կատարելիս»: Արդեն 2021ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրում են Շուշիի հռչակագիրը, որտեղ հայտարարվում է՝ կողմերը պարտավրվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել երրորդ երկրների կողմից ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի դեպքում։ Այսինքն՝ փաստացի ձեւավորում են ռազմական դաշինք։ ալիեւի առաջարկները Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական պոտենցիալների միավորման, թուրքական ժամանակակից զինտեխնիկայի եւ զինամթերքի գնման, Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտության մասին մշտական խոսակցությունների մասին խոսում է նաեւ Անդրկովկասյան տարածաշրջանում թուրքական գործոնի կտրուկ ուժեղացման մասին:
Չի կարելի թերագնահատել նաեւ Բրիտանիայի դերը։ Արդեն նշվեց Ադրբեջանի տնտեսության մեջ այդ երկրի ներկայության մասին։ Բայց ամեն ինչ չէ, որ հանգում է տնտեսությանը։ Այսպես, օրինակ, OCCRP կենտրոնի հետաքննության համաձայն, ադրբեջանական էլիտաները Լոնդոնում ունեն մոտ 700 մլն դոլարի ակտիվներ։ Իսկ այն պատճառով, որ արտասահմանյան ակտիվները ցանկացած պահի կարող են ձերբակալվել, դա, անշուշտ, ստեղծում է Ադրբեջանի իշխող շրջանակների որոշակի կախվածություն Լոնդոնից։ Բրիտանիայում նախընտրում են չնկատել ադրբեջանական իշխանության ոչ ավտորիտար-կլանային բնույթը, ոչ մարդու իրավունքների խախտումները, ոչ ԶԼՄ-ների վերահսկելիությունը եւ ընդհանրապես խուսափում են ադրբեջանական քաղքական ռեժիմի որեւէ քննադատությունից: Իսկ Լոնդոնի կողմից այս տարվա ապրիլին 5 մլրդ ֆունտ ստեռլինգի վարկի հատկացումը կրում է Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ քաղաքական աջակցության բնույթ։ Այս ամենը միասին վերցրած խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ առճակատման եւ ավանդական կապերի խզման Բաքվի ներկայիս կուրսը լիակատար հավանություն եւ աջակցություն է գտնում Մեծ Բրիտանիայի կողմից։
Ամենայն հավանականությամբ,՝Բաքվում որոշել են, որ այս բոլոր հանգամանքների բերումով Ադրբեջանն այլեւս Ռուսաստանի հետ բարեկամության կարիք չունի։ Այսուհետ պետք է բարեկամություն անել Բրիտանիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ, որոնք այժմ նույնպես ուղղակիորեն ներկա են տարածաշրջանում։ Սակայն նման աշխարհքաղաքական շրջադարձը դժվար թե օգուտ տա Ադրբեջանին։ Այս դասավորություններից կպարտվի ոչ միայն Ռուսաստանը, այլեւ հենց Ադրբեջանը։ Արդեն այսօր Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները կրճատվում են, բայց դա բոլորը չէ։ Մինչ ադրբեջանական ղեկավարությունը տարաբնույթ արտաքին քաղաքական կուրս էր վարում, նրան դեռ հաջողվում էր ինչ-որ կերպ պահպանել հանրապետության անկախությունը՝ հավասարակշռելով Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ այլ համաշխարհային խաղացողների շահերը։ Ռուսաստանի հետ վիճելով՝ Ադրբեջանը վտանգում է ամբողջովին կորցնել իր ինքնիշխանությունը՝ ավելի ու ավելի ընկնելով իր ավագ գործընկերների ազդեցության տակ։ Օրինակ, Թուրքիան վաղուց արդեն երազում է «մեծ թուրան» - ի՝ Թուրքիայի հովանու ներքո բոլոր թյուրքկան ժողովուրդների միավորման նախագծի ստեղծման մասին։ Իսկ այսօր նա ստանում է դրա համար բոլոր հնարավորությունները։ Ընդ որում, ամրապնդելով իրենց դիրքերն Ադրբեջանում՝ ոչ Թուրքիան, ոչ Բրիտանիան բնավ տրամադրված չեն հաշվի նստել իրենց կրտսեր գործընկերոջ շահերի հետ։
Ֆյոդոր Մակուխին
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի