կարևոր
1450 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-17 17:35
Աշխարհ

Ուստյուրտ․ Տաշքենդի և Բաքվի նավթագազային դաշի՞նք

Ուստյուրտ․ Տաշքենդի և Բաքվի նավթագազային դաշի՞նք
Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը, Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը եւ Ուզբեկնեֆտեգազը հուլիսի վերջին Տաշքենդում ստորագրել են պայմանագիր են Ուստյուրտի նավթագազային տարածաշրջանում (Ուզբեկստանի հյուսիս-արեւմուտք - Կարակալպակիայի Արեւմտյան շրջան) բլոկների յուրացման վերաբերյալ:Խոսքը Ուստյուրտի նավթագազային տարածաշրջանի զարգացման համար արտադրանքի բաժանման մսին համաձայնագրի մասին է։ Ենթադրվում է՝ SOCAR-ը կլինի նախագծի օպերատորը եւ կստանա արդյունահանված ռեսուրսների մի մասի իրավունք: Արդյունաբերական նշանակության ածխաջրածնային հանքավայրերի բացման դեպքում կողմերը ձեռնմուխ են լինում դրանց յուրացման եւ հետագա արդյունահանման փուլին: PSA-ն նախատեսում է ածխաջրածինների հետախուզում, մշակում եւ արդյունահանում 6 ներդրումային բլոկներում՝ Ուստյուրտի սահմաններում․

- Ուստյուրտ

- Բոյտերակ

- Տերենգկուդուկ

- Բիրգորի

- Հարոյ

- Կարակալպոկ

- Կուլբոյ։

Պայմանագրի առաջին 5 տարվա պլանը ներառում է․

- ընդերքի հեռանկարային տեղամասերի որոշման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքներ,

- 3D սեյսմահետախուզություն առնվազն 1 հազար քառ. կմ տարածքում,

- առնվազն 1 հետախուզական հորատանցքի հորատում:

Ուզբեկստանի էներգետիկ գերատեսչության ղեկավար Միրզամահմուդովի խոսքերով․ «SOCAR-ի հետ գործընկեությունն արտացոլում է նոր Ուզբեկստանի ռազմավարական ձգտումը՝ դիվերսիֆիկացնել ներդրումների աղբյուրները եւ ներդնել լավագույն միջազգային փորձը։Ուստյուրտի տարածաշրջանը մեծ ներուժ ունի»։

1964 թ-ին բացված Ուստյուրտի նավթագազային շրջանը Ուզբեկստանում ամենախոշորներից մեկն է (հանրապետությունում դեռ կան Բուխարա-Խիվինսկի, Գիսարսկի, Սուրխանդարի եւ Ֆերգան։  Հեռանկարային նավթագազային հողերի տարածքը 105,1 հազար քառակուսի կմ է: Ուզբեկստանի Ուստյուրստ շրջանի սահմաններում առանձնանում են 3 տարբեր, միմյանցից տարբերվող լանդշաֆտներ՝ Ուստյուրտ Սարահարթ, Հարավային Արալյե եւ Արալ ծով: Ըստ նստվածքային կուտակման զբաղեցրած տարածքի եւ ծավալի, ինչպես նաեւ ածխաջրածինների սկզբնական պոտենցիալ ռեսուրսների մեծության՝ Ուստյուրտի ավազանը դասակարգվում է որպես մեգաավազան։Այս տարածաշրջանում լայնածավալ երկրաբանհետախուզական աշխատնքները հանգեցրին նոր խոշոր հանքավայրերի հայտնաբերմանը, այդ թվում՝ Կոկչալակ, Կարաչալակ, Բերդախ, Արեւելյան Բերդախ, Սուրգիլ, Հյուսիսային Արալ, Արեւմտյան Արալ, Արսլան, Կույի Սուրգիլ, Հյուսիսային Բերդախ, Քուշկաիր եւ այլն:

«Ադրբեջանն ավանդական էներգետիկ համագործակցություն է հաստատել Թուրքմենստանի հետ, այժմ մենք այդ ոլորտ ենք մտել նաեւ Ուզբեկստանի հետ։ SOCAR-ն արդեն սկսել է Ուզբեկստանում նավթահանքի շահագործումը, պայմանագիրը ստորագրվել է:Հուսով ենք` առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում լավ նորություններ կստանանք», - նշել է Ալիեւը։

Ուզբեկստանը եւ SOCAR-ը մտադիր են 2 մլրդ դոլար ներդնել Ուստյուրտ սարահարթում ածխաջրածինների հետախուզման եւ արդյունահանման մեջ, «Ուզբեկստան 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էներգետիկայի նախարարության գլխավոր վարչության ղեկավարը:Առաջին հետախուզական հորատանցքը հեռանկարային արդյունահանման շրջանում հորատվելու է առաջիա հինգ տարիների ընթացքում: Նախնական գնահատկաններով՝ Ուստյուրտի սարահարթում նավթի ընդհանուր ապացուցված պաշարները հասնում են 100 մլն տոննայի։ Այդ ծավալը կբավականացնի «առաջիկա 25 տարիշների համար հանրապետոթյան ներքին պահանջմունքներն ամբողջությամբ ծածկելու համար»։ Հաշվի առնելով նախապես հետազոտված պաշարները՝ այս ծավալը գերազանցում է 200 մլն տոննան։ Բացի այդ, երկրաբանահետախուզության շրջանում բնական գազի պոտենցիալ պաշարները կարող են կազմել մինչեւ 35 մլրդ խորանարդ մետր:

1970-ականների վերջին Տաշքենդի առաջարկները եղան նույն տարածաշրջանում նավթագազային քիմիական համալիր ստեղծելու համար, եւ դրա համար այստեղ նույնիսկ ստեղծվեց Կոմսոմոլսկ-նա-Ուստյուրտի Վախթովո-բազային քաղաքը։ Բայց հետո մի շարք պատճառներով, ներառյալ նախագծի բարձր ներդրումային արժեքը, Մոսկվայում ձեռնպահ մնացին նման համալիրի ստեղծումից՝ կենտրոնանալով Կարակալպակի տարածաշրջանի եւ, ընդհանուր առմամբ, Ուզբեկստանի վրա՝ Ռուսաստան գազի արտահանման վրա(Կենտրոնական Ասիա - կենտրոն խողովակաշար՝ Կոմսոմոլսկ-Ուստյուրտում հիմնական պոմպային կետով):

Վարչապետ Արիպովը 2020 թ-ի հունվարին հայտարարել էր՝ Ուզբեկստանը մտադիր է մինչեւ 2025 թ-ը դադարեցնել գազի արտահանումը: Նրա խոսքով՝ նախատեսվում է վերամշակել գազը եւ ավելացնել բարձր ավելացված արժեքով գազաքիմիական արտադրանքի արտադրությւնը։ 2022 թ-ին «Ուզտրանսգազի» ղեկավար Բեհզոտ Նարմատովը հայտարարել էր՝ Ուզբեկստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի արտահանումը մինչեւ 2025-2026 (երկրում արդյունահանվող կապույտ վառելիքի 10-14%-ն արտահանվել է Չինաստան)՝ սեփական կարիքները հոգալու նպատակով։ 2024 թ-ի 8 ամիսների ընթացքում Ուզբեկստանը Ռուսաստանից եւ Թուրքմենստանից գնել է 1,15 միլիարդ խորանարդ գազ՝ գրեթե 6 անգամ ավելի, քան 2023 թ-ի նույն ժամանակահատվածում, անցյալ տարվա հոկտեմբերին հայտնել Է Միրզամահմուդովը։ Հանրապետւթյունում գործող հանքավայրերի շահագործումը հասել է 85 տոկոսի, եւ հետագայում հին հորատանցքերում աշխատելն անիմաստ է։ Ուստյուրտում նոր հանքավայրի հետախուզման հաջող ավարտի դեպքում արդյունհանումը հնարավոր կլինի ավելացնել մինչեւ 62 մլրդ խմ մինչեւ 2030 թ-ը: Երկրի արեւմուտքում հանքավայրի պոտենցիալ (դեռեւս չապացուցված) պաշարները գնահատվում են 2 տրիլիոն խորանարդ մետր գազ, ինչը ավելին է, քան Ուզբեկստանի մյուս բոլոր հանքավայրերի ծավալը միասին վերցրած: Հանքավայրի հետախուզման եւ մշակման համար (ընդ որում՝ պաշարների հաջող հաստատման դեպքում) կպահանջվի 3-5 տարի։

Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ Ուզբեկստանում նավթի արդյունահնումը կազմել է 378,8 հազար տոննա, ընդ որում՝ 2024 թ-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 424,8 հազար տոննա։ Բայց արդեն այն ժամանակ (2021 թ-ին բրիտանական BP նախագծից դուրս գալուց հետո) խաղի մեջ որպես գլխավոր գործընկեր հայտնվեց Ադրբեջանը, որը ձգտում էր, ի թիվս այլ բաների, թուլացնել էներգետիկ կապերը Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Նրանց ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը  գրում է․ «SOCAR-ի ղեկավարությունը եւ անձամբ ալիեւը դիվանագիտական մեծ խաղ անցկացրին Ուզբեկստանում նավթագազային հանքավայրի շահագործումը սկսելու համար։ Սեյսմահետախուզությունը ցույց է տվել 35 մլրդ խմ գազի եւ 100 մլն տոննա նավթի առկայություն, ինչը Ուզբեկական Ուստյուրտ սարահարթը դարձնում է քաղաքական խաղի առարկա։ Դա թույլ կտա Ուզբեկստանին դուրս բերել Ռուսաստանից վառելիքի եւ քսանյութերի մատակարարումներից կախվածությունից, կփակի ուզբեկների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ում շարժման նկատմամբ եւ կհամալրի տարածաշրջանի ռեսուրսային խաղացողների ցանկը, որոնք ուղղված կլինեն այստեղ ռուսական ազդեցության նվազեցմանը»։ Ոչ պակաս անկեղծ են արտահայտվում բաքվեցի քաղաքագետ պատգամավորները՝ կառուցելով թյուրքական «գազային դաշինքի» ուրվագծերը Կասպից ծովի ափերին, որը հարթեցնում է Ռուսաստանի էներգետիկ կապերը հարավային հարեւանների հետ։

 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի