|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հաստատել է նավթիագազային արդյունաբերության հետագա զարգացման ծրագրերը և կրկին միասնության կոչ է արել։
«Հաշվի առնելով հասարակության շահերը՝ մենք կամրապնդենք նավթիագազային արդյունաբերությունը՝ պատասխանատու կերպով տնօրինելով և տնտեսելով արժութային պահուստները», - նշել է Ռոդրիգեսն Telegram-ի իր ալիքում: Նա ընդգծել է երկրի տնտեսական աճի համար «ազգային արտադրության խթանման» և ներմուծման ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությունը։
«Այս փուլը մեզնից պահանջում է միասնություն», - նշել է Ռոդրիգեսը:
Նա ընդգծել է, որ Վենեսուելան ունի անհրաժեշտ պաշարներ իր ժողովրդի բարեկեցության ապահովման համար։
Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։
Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։