Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը վերացրել է հայ դատավորների գանգատներն «առաջնահերթության կարգով» քննելու որոշումը։ Խոսքը մեկ տասնյակից ավելի դատավորների մասին է, որոնց լիազորությունները դադարեցվեցին Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմի ջանքերով, քանի որ նրանք նախկինների ժամանակ էին նշանակվել եւ հրաժարվում էին կատարել այս իշխանությունների պատվերները։ Դատավորները դիմել են ՄԻԵԴ, արդեն իսկ կան որոշումներ՝ նրանց օգտին։
Հաշվի առնելով դատավորների կարգավիճակը եւ առաջ քաշած հարցի կարեւորությունը՝ ՄԻԵԴ-ը որոշել էր առաջնահերթություն տալ այդ գործերին, ինչը նշանակում էր, որ եթե սովորական գործերով վճիռ է կայացվում դիմելուց 8-10 տարի անց, առաջնահերթ քննվող գործերով 1-2 տարի է տեւում գործընթացը։
ՄԻԵԴ-ն արդեն առաջնահերթության կարգով քննել է դատավոր Սուրեն Անտոնյանի բողոքը եւ կասկածի տակ դրել ԲԴԽ նախագահ Անդրեասյանի անաչառությունը։ Այժմ նոր կազմով ԲԴԽ-ն քննում է Անտոնյանի հարցը՝ ՄԻԵԴ որոշման լույսի ներքո, եւ սեպտեմբերի 17-ին հրապարակելու է որոշումը։
Տեղեկացանք, որ առաջնահերթության որոշումը պահպանվել է միայն Վճռաբեկի դատավորների՝ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի առնչությամբ, մյուս ատյանների դատավորների հետ կապված գործերը ՄԻԵԴ-ը քննելու է սովորական կարգով։
Համակարգում ենթադրում են, որ վերջերս ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է այս հարցում հասնել հաջողության՝ առաջնահերթությունը վերացնել տալ։ Առաջնահերթությունից չեն հանել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի գանգատները։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գանգատաբեր դատավորներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ այս որոշումը։