Միասին կարող ենք
կարևոր
2380 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 16:07
Աշխարհ

Ռուսական զորքը հարվածել է ուկրաինական անօդաչուների արձակման վայրերին և Ս-300 ԶՀՀ-ներին. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը հարվածել է ուկրաինական անօդաչուների արձակման վայրերին և Ս-300 ԶՀՀ-ներին. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին հարվածել են զինամթերքի պահեստներին, հրամանատարական կետերին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ԶՈւ խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են զինամթերքի պահեստները, հրամանատարական կետերը և հեռահար անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 140 շրջաններում։ Բացի այդ, ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի Ս-300 զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքն ու կառավարման խցիկը», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերով խոցվել է հինգ թևավոր հրթիռ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ և ինքնաթիռատիպ 230 անօդաչու։