|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանը մասնակցում է թուրքական բանակին մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու մրցույթին եւ հաղթելու դեպքում պատրաստ է թուրք գործընկերների հետ տեխնոլոգիական համագործակցության. ըստ Интерфакс-ի` լրագրողներին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
«Եթե ընտրվի ռուսաստանյան առաջարկը, պայմանագիր կնքելիս ռուսական կողմը կպարտավորվի համատեղ արտադրել Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված նոր սերնդի զենիթա-հրթիռային համակարգեր»,- ասել է նա Ստամբուլում անցկացվող` սպառազինությունների ցուցահանդեսում: