Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Չնայած, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` կառավարությունն ինքն է, փաստերը ցույց են տալիս այլ բան, այն, որ կառավարությունը տվյալ դեպքում Ժաննա Անդրեասյանն է:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունն է հաստատում ուսուցանվող մասնագիտությունների ցանկը:
Նույն օրենքի 15-րդ հոդվածում ասվում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ»:
Սակայն, պարզվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2025 թ. հուլիսի 28-ի թիվ 27-Լ հրամանով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին թույլատրվել է իրականացնել ընդունելություն «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտությամբ: Եվ սա Անդրեասյանն արել է առանց տվյալ մասնագիտության կառավարության կողմից հաստատման:
Փաստորեն, ստացվում է, որ տիկին Ժաննան իրեն է վերագրել կառավարության լիազորությունները, և կառավարությունն ինքն է, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը:
Վ. Ս.