Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքական դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ ցամաքում, երկնքում եւ ջրում անօդաչու թռչող սարքերի օգտագործման որակական ընդլայնման ջանքերի շրջանակներում Ճապոնիան, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է նաեւ թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը:Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Նակատանիի հետ հանդիպումից հետո իր հերթին հայտարարել է՝ Թուրքիան ձգտում է ընդլայնել պաշտպանական արդյունաբերությունը եւ ռազմական համագործակցությունը Տոկիոյի հետ.
Reuters գործակալությունը նշում է՝ ճապոնացի նախարարի զուտ արարողակարգային թվացող այս այցը ուշագրավ է դարձնում մի քանի հանգամանք: Մի կողմից, Նակատանին Ճապոնիայի պաշտպանության առաջին նախարարն է, ով պաշտոնական այց է կատարել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիա։ Թեեւ լայնորեն հայտնի է, որ Թուրքիան եւ Ճապոնիան համադրելի չափով արեւմտյան դաշինքների հետպատերազմյան շրջանում կառուցված համաշխարհային համակարգի կրեւորագույն հենասյուներն էին։ Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, ավելի վաղ ճապոնացի նախարարներն իրենց ուշադրությամբ չեն շոյել թուրք գործընկերներին։
Ավելին, մինչեւ վերջերս Ճապոնիան եւ Թուրքիան, եթե անգամ համագործակցում էին պաշտպանական ոլորտում, ապա միայն սահմանափակ ծավալով՝ հիմնականում սպառազինոթյունների միջազգային ցուցահանդեսներին համատեղ մասնակցության եւ տեխնոլոգիաների փոխանակման միջոցով։ Երկու երկրների միջեւ զենքի զգալի ուղղակի մատակարարումներ ռազմական փորձագետները չեն արձանագրել։ Ավելին, երկու երկրների փոխգործակցության պատմությունը նշանավորվեց նաեւ ակնհայտ ձախողումներով, նըդ որում՝ ոչ այնքան հեռավոր հեռանկարում։Այսպես, չկայացած համատեղ նախագծերից մեկը դարձել է Altay տանկերի նոր սերնդի արտադրության մեջ տանկերի եւ բաղադրիչների շարժիչների ստեղծումը, որոնք մշակվել են Սեուլի հետ համատեղ եւ արտադրվել են ճապոնական ընկերության կողմից՝ Ճապոնիայում վերապատրաստված թուրք ինժեներների մասնակցությամբ։Երբ 2011-ին Նոդա Յոսիհիկոյի կառվարությունը ԱՄՆ-ի եւ ազգային ռազմարդյունաբերական համալիրի ճնշման ներքո հայտարարեց տասնամյակներ շարունակ ռազմական նշանակութայն արտադրանքի արտահանման արգելքի մեղմացման մասին, Թուրքիայում սկսեցին Տոկիոն դիտարկել որպես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հեռանկարային գործընկեր: Հեռանկարում Թուրքիան մտադիր էր ճապոնական ընկերությունների հետ հիմնել ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ ինֆրակարմիր սենսորների շարժիչների, ինչպես նաեւ սուզանավերի եւ նավերի էներգատեղակայանքների արտադրություն: Չնայած այն հանգամանքին, որ այդ ոլորտում հնարավոր համագործակցության քննարկումն ընթացել է բարձր մակարդակով, կողմերը հրաժարվել են այդ նախագծից։ Բանակցությունների դադարեցման պատճառ է հանդիսացել Ճապոնիայում ռազմական արտահանման արգելքը։ Однако время идёт, и явным образом визит Накатани получает новое звучание в условиях международно-политического контекста – ведь вслед за Анкарой он отправился в Джибути. Как известно, именно в этой африканской стране располагается военная база, управляемая военно-морскими силами Народно-освободительной армии Китая (PLAN). И можно не сомневаться: китайский объект неподалеку от главной мировой артерии у «ворот» Бал-эль-Мандебскоого пролива – явное «бельмо» на глазу коллективного Запада.Սակայն ժամանակն անցնում է, եւ ակնհայտ կերպով Նակատանիի այցը նոր հնչեղություն է ստանում միջազգային-քաղաքական կոնտեքստի պայմաններում. չէ որ Անկարայից հետո նա մեկնել է Ջիբութի։ Հայտնի է՝ հենց աֆրիկյան այս երկրում է տեղակայված ռազմաբազան, որը ղեկավարվում է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLAN) ռազմածովային ուժերի կողմից։ Եվ կարելի է չկասկածել. Չինական օբյեկտը համաշխարհային գլխավոր զարկերակից ոչ հեռու՝ Բալ-էլ-Մանդեբսկի նեղուցի «դարպասների» մոտ, ակնհայտ «փուշ» է հավաքական Արեւմուտքի աչքին։
Ավելացնենք՝ վերջին շաբաթներին Ճապոնիան փոքր-ինչ անհանգստացած էր իր ափերի մոտ Չինաստանի ռազմածովային ուժերի ակտիվությամբ։ Հայտնի է նաեւ Արեւելաչինական ծովում մի քանի վիճելի կղզիների շուրջ անօդաչու թռչող սարքեր տեղակայելու Տոկիոյի որոշման մասին: Հավանաբար, մասամբ յադ գործողությունների համար ճապոնիան կարող էր դրդվել այն փաստով, որ հունիսին 2025-ին չինական ավիակիր խումբն առաջին անգամ այցելեց «ծագող արեւի երկրի»տարածքային ջրեր: Kyodo-ի տեղեկություններով՝ Տոկիոն օգտագործել է ամերիկյան seaguardian առափնյա պահպանության անօդաչու թռչող սարքը՝ Արեւելաչինական ծովի որոշ վիճելի կղզիների շրջանում չինական նավերին հետեւելու համար:
Միեւնույն ժամանակ, հազիվ թե նպատակահարմար եւ լիովին հիմնավորված է թուրքերի հետ շփումների ամրապնդման հարցում Ճապոնական ողջ ակտիվությունը բացառապես Չինաստանին զսպելու համար նախատեսված պատասխան միջոցների հասցնելը։ Չինաստանի եւ Ճապոնիայի ջրային տարածքի շուրջ վեճերը տեւում են ավելի քան մեկ տասնյակ տարի, եւ դրանք ազդում են ոչ միայն ռազմական բաղադրիչի, այլեւ ձկնորսության եւ ստորջրյա ռեսուրսների շուրջ վեճի վրա: 2024 թ-ին դիվանագիտական հարաբրությունների հաստատման հարյուրամյակը նշած Անկարան եւ Տոկիոն կարող են մերձենալ ռազմական առումով եւ աշխարհաքաղաքական այլ պատճառներով։ Չնայած մտածելակերպի որոշակի ընդհանրությանը եւ Եվրասիայում շահերի անուղղակի զուգակցմանը պատմական հետահայաց տեսանկյունից՝ թուրք-ճապոնական հարաբերություններն ամենեւին էլ անամպ չեն։ Օրինակ, ժամանակին Տոկիոյում վճռականորեն դատապարտեցին Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը։ Անհամապատասխանություններ կան նաեւ Արեւելյան Ասիայի խնդիրների նկատմամբ մոտեցումներում։ Ճապոնիայի նման, Թուրքիան հավասարակշռված հարաբերություններ է պահպանել Չինաստանի հետ՝ ավանդաբար չեզոք դիրքորոշում որդեգրելով Տոկիոյի եւ Պեկինի միջեւ Սենկակու կղզիների համար տարածքային վեճում։ Տակեսիմա կղզուն պատկանելու համար Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ տարածքային վեճում Թուրքիան նույնպես նախընտրում է չեզոք մնալ՝ չնայած Սեուլի հետ առաջադեմ երկխոսությանը:Ըստ այդմ, եթե Նակատանիի այցը շարունակություն ունենա ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի տեսքով, դա կարող է նշանակել Անկարայի կողմից Տոկիոյի եւ Պեկինի միջեւ վեճերում չեզոքության իր դիրքորոշման աստիճանական վերանայում:
Հատկանշական է՝ Ճապոնիայի եւ Թուրքիայի միջոցով Չինաստանին «զսպելու» փորձ է նկատվում հենց այն պահին, երբ «գլոբալ հարավն» ավելի մեծ համախմբման նշաններ է ցույց տալիս։ Այսպես, ավելի վաղ մենք արդեն գրել էինք վերջին 5 տարվա ընթացքում Հնդկաստանի եւ Չինաստանի աննախադեպ մերձեցման մասին (տես՝ «Ավելի շատ լույս Հիմալայների վրա. Չինաստանի և Հնդկաստանի մերձեցման գործոնների մասին»-ԳՄ)։ Չնայած համակարգված ջանքերին՝ հավաքական Արեւմուտքին չի հաջողվել սեպ խրել Նյու Դելիի եւ Պեկինի միջեւ։ Արտատարածաշրջանային չարակամներին այլ բան չի մնում, քան մահացու պայքարում փորձել միմյանց դեմ հանել Հեռավոր Արեւելքի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունները։ Այս կապակցությամբ դժվար է գերագնահատել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովի նշանակությունը, որին, ամենայն հավանականությամբ, կժամանի նաեւ Էրդողանը:
Յուրի Կուզնեցով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի