|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը. հայտնում է АПА-ն:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարող է երկու երկրների միջև հարաբերությունների լավացումը ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա, Խալաֆովը նշել է. «Հակամարտությունների կարգավորումը յուրաքանչյուրի շահերից է բխում: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը միջնորդ է ԼՂ հակամարտությունում, իսկ Թուրքիան Հայաստանի հարևանն է, ապա նշանակում է՝ երկու երկրների հարաբերությունների սերտացումը կարող է դրական ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Մենք սպասում ենք դրան»: