|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ համաձայնագրերից և դաշինքներից: Այդ մասին ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հնարավոր ազդեցության մասին։
Համանախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունն այդ մասին արդեն որոշում է կայացրել, և ինքը հարգում է այն:
«ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ համաձայնագրերից ու դաշինքներից: Հույս ունենք, որ նախագահները, ուշադրություն դարձնելով վերջին հանդիպումներին, հակամարտությունը կարգավորելու պարտավորություն կստանձնեն»,- ասել է Ուորլիքը: