|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը, Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. հայտնում է РИА Новости-ն:
«Դա դրական երևույթ է, որը դրական է ընկալվում, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կհանգեցնեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը: