կարևոր
1549 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 16:19
Աշխարհ

Ղրղզստանից մինչեւ Սոմալի եւ Սիրիա. օգնության տրամադրման թուրքական մոդելը երկարաժամկետ նպատակներ է հետապնդում

Ղրղզստանից մինչեւ Սոմալի եւ Սիրիա. օգնության տրամադրման թուրքական մոդելը երկարաժամկետ նպատակներ է հետապնդում
Թուրքիան ավելի ու ավելի հաճախ է վճարում կամ դուրս գրում այն երկրների պարտքերը, որոնց վաճառում է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ծածկելով նրանց պարտավորությունները միջազգային կազմակերպությունների առջեւ: Քննադատների կարծիքով՝ այս պրակտիկան խաթարում է զարգացման աջակցության եւ ռազմական գնումների աշխարհաքաղաքականորեն մոտիվացված ֆինանսավորման միջեւ սահմանը:

Վերջին օրինակներից մեկը Ղրղզստանն է, որը ձեռք է բերել ավելի քան 33 միլիոն դոլարի թուրքական ռազմական արտադրանք՝ներառյալ անօդաչու թռչող սարքեր եւ զրահատեխնիկա՝ միաժամանակ հնարվորություն ստանալով ամբողջությամբ մարել Անկարայի հանդեպ ունեցած գրեթե 59 միլիոն դոլարի պետական պարտքը: Ակնկալվում է՝ ռազմական գնումների ընդհանուր արժեքն էլ ավելի կբարձրանա, քանի որ առաջիկա ամիսներին կմատակարարվեն վերջերս պատվիրված բայրակտար TB2 զինված ԱԹՍ-ները, որոնք, ըստ Ղրղզստանի պաշտոնյաների, ներկայումս արադրության մեջ են: 2024 թ-ի նոյեմբերին Բիշքեկում ստորագրված եւ այս ամսվա սկզբին թուրքական խորհրդարանի վավերացմանն ուղղված պարտքի մարման մասին համաձայնագիրը Էրդողանի կողմից հրապարակավ հայտարարվել է որպես «էկոլոգիական եւ կանաչ» տնտեսւթյան նախագծերին աջակցելու ժեստ։ Սակայն համաձայնագրի տեքստում բացակայում են կլիմայական նախաձեռնությունների կամ բնապհպանական պարտավորությունների մասին որեւէ հիշատակում, եւ դա կասկած է հարուցում, որ հնչեցված հիմնավորումը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական քայլ:

58,8 մլն դոլար ընդհանուր գումարի պարտքի պաշտոնական դուրսգրումը կապված է հեռավոր 2012ին Թուրքիայի կողմից Ղրղզստանին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու հետ։ 20 տարի մարման ժամկետով եւ 0,1% խորհրդանշական տոկոսադրոյքով վարկն ի սկզբանե նախատեսված էր հանրային ենթակառուցվաքներին աջակցելու համար։  Ավելի ուշ Ղրղզստանը դժվարությունների է հանդիպել իր պարտավորությունների կատարման հարցում եւ 2021ին պարտքի վերակազմավորում է ստացել G20-ի՝ պարտքի սպասարկման դիմաց վճարումները դադարեցնելու նախաձեռնության շրջանակներում։ 2024ի նոյեմբերի 5-ին Անկարան եւ Բիշքեկը ստորագրել են պարտքի դուրսգրման համաձայնագիր, որն ամբողջությամբ չեղյալ է հայտարարում չմարված մնացորդը՝ ներառյալ հաշվեգրված տոկոսները: Թուրքիայի կառավարությունը հայտարարում է՝ այս քայլը զարգացման աջակցության իր պաշտոնական քաղքականության մի մասն է եւ խորհրդանշում է երկու երկրների միջեւ փոխադարձ աջակցությունը:

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւն ավելի վաղ հայտնել էր Թուրքիայից իր երկրի կողմից Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների, ինչպես նաեւ 300 մլն ղրղզական սոմի (մոտ 33,4 մլն դոլար) 40 զրահապատ մեքենաների գնման մասին: Տաշիեւը նաեւ հաստատել է՝ բայրակտար ակինկի եւ ակսունգուր անօդաչու թռչող սարքերն արդեն մատակարարվել են 2023 թ-ին եւ այժմ շահագործման մեջ են, հիմնականում սահմանապահ զորքերի մոտ. «Ներկայումս TB2 -ը գտնվում է արտադրական գծում», ւնդ որում մատակարարումները շարունակվում են:Չնայած պաշտոնական հայտարարություններին, որ պարտքի դուրսգրումն ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ստորագրված համաձայնագրում չեն հիշատակվում բնապահպանական ցուցանիշները, «կանաչ» նախագծերը կամ կայուն զարգացման նպատակները: Իրականոմ այն առաջին հերթին խորհրդանշում է համերաշխությունն ու ռազմավարական գործընկերությունը։

Վերլուծաբանները հիշեցնում են՝ նմանատիպ ֆինանսական սխեմաներ կիրառվել են աֆրիկյան երկրների, հատկապես Սոմալիի հետ Թուրքիայի փոխգործակցության ժամանակ: 2011ից ի վեր Թուրքիան Աֆրիկյան եղջյուրի վրա գտնվող այս մշտական անկայուն երկրին տրամադրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն՝ ներառյալ ուղղակի վճարումները՝ Մոգադիշոյի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին մարելու համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարորաւթյան պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ այդ տրանշներից մեկը կազմել է 3,5 մլն դոլար։ Թուրքական ԶԼՄ-ները պնդում են՝ Սոմալիին թուրքական օգնության զգալի մասը տրամադրվում է Էրդողանին մոտ ընկերությունների հետ կնքված պայմանագրերի տեսքով:

Քննադատների կարծիքով՝ Սոմալիում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես զարգացման նպատակով օգնությունը կարող է օգտագործվել որպես տնտեսական հովանավորության գործիք: «Մարդասիրական օգնության մասին աղմկահարույց վերնագրերի հետեւում թաքնված է ռազմական լոգիստիկայի, շինարարական պայմանագրերի եւ ազդեցության ավելացման բարդ համակարգ՛, - ասում է միջազգային զարգացման փորձագետը, որը ծանոթ է աֆրիկյան եղջյուրում Թուրքիայի գործունեությանը:  Եվ օգնություն ստացողներից շատերը թուրքական ընկերություններ են, որոնք սերտորեն կապված են կառավարության հետ»։ Իհարկե, կառավարությունն այլ կարծիքի է։ Այսպես, հուլիսի 17-ին արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Նուխ Յիլմազը նշել է Սոմալիի հետ Թուրքիայի համագործկցության բազմակողմանի բնույթը՝ ընդգծելով երկկողմ կապերի «հատուկ բնույթը», որնք հիմնված են ընդհանուր պատմության եւ աճող փոխադարձ շահերի վրա։  Հատկանշական է՝ դիվանագետը համեմատել է Անկարայի սոմալիական եւ սիրիական «քեյսերը»՝ նշելով, որ համագործակցության հաստատումն ու անվտանգության ամրապնդումը բնականաբար նպաստում են թուրքական բիզնեսին: Անվտանգության համագործակցության հետ մեկտեղ, զարգացման ծրագրերը աջակցվում են Թուրքիայի համագործակցության եւ համակարգման գործակալության (TIKA) միջոցով, մարդասիրական օգնություն է տրամադրվում թուրքական Կարմիր մահիկի միջոցով եւ բժշկական ծառայություններ Մոգադիշոյի ուսումնական եւ հետազոտական հիվանդանոցի միջոցով:

Դեռեւս 2019 թ-ին կնքված գործարքի պայմաններով Թուրքիան Անկարայում Սոմալիի դեսպանատան համար նոր գրասենյակ եւ նստավայր կկառուցի՝ դիվանագիտական անկլավում 4918 քառ․ մետր մակերեսով տարածքում: Ավելի վաղ աֆրիկյան երկրի իշխանոթյունները Մոգադիշոյում ավելի քան 61 հազար քառակուսի մետր հող էին հատկացրել, որտեղ այժմ գտնվում է արտերկրում Թուրքիայի խոշորագույն դեսպանատունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Աֆրիկայի հարցերով գլխավոր տնօրեն Ռեֆիք Ալի Օնաները նշում է՝ երկիրն արդեն զգալի արդյունքների է հասել դիվանագիտական ներկայության եւ ռազմավարական ազդեցության ոլորտում: «Մոգադիշոյում դեսպանատունը ոչ միայն բարձրացնում է Թուրքիայի ճանաչելիությունը տարածաշրջանում, այլեւ դառնում է տարածաշրջանային դիվանագիտական եւ օպերատիվ կենտրոն»:

Որոշ ԶԼՄ-ների հայտարարությունների համաձայն՝ Սոմալի ուղարկվող օգնության մեծ մասն իրականում օգտագործվում է Էրդողանին մոտ եւ Սոմալիում բիզնես վարող ընկերություններին վճարումներ կատարելու համար, այսինքն՝ պաշտոնական օգնության անվան տակ գործում է մեխանիզմ, որը փաստացի ֆինանսավորում է պրոէրդողանակն գործարարներին։ Քննադատները կասկածում են, որ Սոմալիում Թուրքիայի տնտեսական եւ ռազմական ներկայության հետեւում թաքնված է որոշակի շահերի խմբերի ռեսուրսներ ուղարկելու մտադրությունը, այլ ոչ թե պարզապես երկրին աջակցություն ցուցաբերելը: Սոմալիի հետ Թուրքիայի առեւտրի ծավալը 2023ին հասել է 426 միլիոն դոլար, սակայն 2024 թ-ին նվազել է մինչեւ 384 միլիոն դոլար: Չնայած անկմանը՝ Թուրքիան շարունակում է մնալ Սոմալիում առաջատար օտարերկրյա ներդրողը՝ կառավարելով ինչպես Մոգադիշո նավահանգիստը, այնպես էլ Ադեն Ադդե միջազգային օդանավակայանը: 2025ի ապրիլին էներգետիկ համաձայնագիրը պատկերացում է տալիս Անկարայի մասշտաբների, պայմանների եւ ռազմավարական մտադրությունների մասին Մոգադիշոյի հետ խորացող էներգետիկ եւ պաշտպանական գործընկերության շրջանակներում, ինչպես նաեւ նրա կողմից ստացվող լայն արտոնությունների մասին, որոնք, անշուշտ, գերազանցում են դեսպանատան կառուցման ծախսերը, որը հենց Թուրքիան է վերահսկելու:

Դիտորդների կարծիքով՝ թուրքական մոդելը տարբերվում է արեւմտյան զարգացման ավանդական օգնությունից, որը, որպես կանոն, ուղղված է կոնկրետ սոցիալական ցուցանիշների հասնելուն: Անկարայի մոտեցումը հաճախ կոչված է ինտեգրելու ռազմական համագործակցությունը, պարտքերի դուրսգրումը եւ ենթակառուցվածքների զարգացումը մեկ աշխարհաքաղաքական հայեցակարգի շրջանակներում (եւ, իհարկե, ոչ առանց շահագրգիռ անձանց եւ ֆինանսաարդյունաբերական խմբերի նախապատվությունների): Թուրքական կառավարությունը պաշտպնում է իր քաղաքականությունը՝ մատնանշելով գլոբալ հարավի երկրներում զարգացող դոնորի իր դերը եւ բազմաբեւեռ գլոբալ զարգացման ջատագովը: Վերոնշյալ TIKA գործակալության 2024ի զեկույցում ընդգծվում է՝ երկիրը աջակցում է Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Աֆրիկայում պետականաշինությանը, կայունությանը եւ «կանաչ» վերափոխմանը:

Վերջին տարիներին Թուրքիայից զենքի արտահանումը կտրուկ աճել է։ Անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ բայրակտար TB-ը, ակինչի-ն եւ աքսունգուր-ը, դարձել են թուրքական պաշտպանական արդյունաբերության խորհրդանիշները: Սուվերեն պարտքերը դուրս գրելու եւ միաժամանակ պաշտպանական արտադրանքի վաճառքը մեծացնելու Անկարայի կարողությունը վկայում է այն տարածաշրջաններում ազդեցության ընդլայնման մտածված ռազմավարության մասին, որտեղ «ավանդական» տերությունները նահանջում են կամ էլ բախվում են վստահության խնդիրների հետ։ Թուրքիայի արտահնողների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ միայն 2023 թ-ին Թուրքիայից պաշտպանական արտադրանքի արտահանումը հասել է 5,5 միլիարդ դոլարի, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Մինչ ընդդիմությունը կասկածի տակ է դնում ֆինանսական օգնության այդ միակողմանի փաթեթների նպատակահարմարությունը Թուրքիայի տնտեսության վրա աճող ծանրաբեռնվածության պայմաններում՝ Հաքան Ֆիդանի գերատեսչությունը դրանք դիտարկում է որպես երկրի միջազգային ազդեցությունն ուժեղացնող գործիքներ:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի