կարևոր
1141 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-02 15:47
Աշխարհ

Ավելի շատ լույս Հիմալայների վրա. Չինաստանի եւ Հնդկաստանի մերձեցման գործոնների մասին

Ավելի շատ լույս Հիմալայների վրա. Չինաստանի եւ Հնդկաստանի մերձեցման գործոնների մասին
Հնդկաստանը եւ Չինաստանը նախատեսում են հաջորդ ամիս վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել է COVID-19-ի պատճառով:Այս կապկցությամբ պաշտոնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) օգոստոսի վերջին Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովում, որտեղ սպասվում է այդ երկրների ղեկավարների՝ Նարենդրա Մոդիի եւ Սի Ցզինպինի հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը: Հուլիսին ավելի վաղ հայտնի էր դարձել հնգամյա դադարից հետո Հնդկաստանի կողմից Չինաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման վերսկսման մասին, ինչը նույնպես նշանավորում է երկկողմ հարաբերոթյունների զգալի ջերմացումը 2020ի սահմանային սրացումներից հետո: Վիզային սահմանափակումները չեղարկելու Հնդկաստանի որոշումը վերջինն էր հարաբերությունների վերականգնման համար ձեռնարկված քայլերի շարքում՝ 2024ի հոկտեմբերին Ռուսաստանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո։ Վիզաների տրամադրման վերսկսման մասին «դրական լուրը» համապատասխանում է «բոլոր կողմերի ընդհանուր շահերին», հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Reuters-ի տվյալներով՝ մարտին Չինաստանը հանել է Հնդկաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման սահմանափակումները այն բանից հետո, երբ երկու երկրները հայտարարել են ուղիղ ավիափոխադրումների վերսկսման ուղղությամբ առաջիկա աշխատանքների մասին: Համապատասխան բանակցություններն ընթացել են գրեթե տարեսկզբից, սակայն դրանք դանդաղել են սրացոմների պատճառով, այդ թվում՝ Պակիստանի հետ Հնդկաստանի հակամարտության պատճառով:Վերջին երկու շաբաթվա ընթացքում գործընթացը կրկին արագացել է, եւ ավիաընկերությունները սկսել են պատրաստվել թռիչքներին։ Բացի այդ, Պեկինը համաձայնել է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հնդիկ ուխտավորների համար բացել մի շարք կրոնական հոսանքների հետեւորդների համար սրբազան Քայլաշ լեռը եւ արեւմտյան Տիբեթում գտնվող Լաշ-Մանասարովար բարձրլեռնային լիճը:

Հուլիսին երկկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Պեկինում, որտեղ նրանք, ըստ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության, «նշել են վերջին առաջընթացը, որը երկու կողմերն արձանագրել են կապերի կայունացման եւ վերականգնման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկանց վրա կենտրոնացած փոխգործակցությանը»: Նույն իմաստով պետք է դիտարկել նույն 2020ին դադարեցված սահմանային առեւտրի վերսկսման շուրջ բանակցությունները։  Ավելի քան երեք տասնամյակ երկու կողմերի առեւտրականները բիզնես էին վարում Հիմալայան երեք կետերում՝ վաճառելով հիմնականում համեմունքներ, էլեկտրական ապրանքներ, կահույք եւ անասնակեր: Չնայած համեմատաբար փոքր ծավալներին (2017 եւ 2018-ականներին դրանք կազմել են ընդհանուր առմամբ 3,16 միլիոն դոլար), այս գործարքները կարեւոր էին տեղական տնտեսության համար եւ խորհրդանշում էին կառուցողական հարաբերությունները սահմանին: Bloomberg-ի հաղորդմամբ՝ երկու կառավարություններն էլ առաջարկել են վերսկսել առեւտուրը, եւ այժմ այդ հարցը երկկողմ բանակցությունների առարկա է:

Թվում է, թե առաջին հայացքից խոսքը ձեւական-սովորական կամ քիչ ուշագրավ տեղեկատվության մասին է։ Բայց արդեն երկրորդ մոտեցմամբ պարզ է դառնում. մեր առջեւ բավական կարեւոր սյուժե է, որն արտացոլում է լուրջ տեղաշարժ միջազգային-քաղաքական կոնյունկտուրայում։ Եվ այստեղ պետք է ուշադրություն դարձնել խնդրի նախապատմությանը։Հայտնի է՝ վաշինգտոնյան իսթեբլիշմենթի ֆիքս գաղափարը Հնդկաստանն ու նրա ներուժն Չինաստանի դեմ օգտագործելն է, որը, անկասկած, կազմում է Վաշինգտոնում մոտավորապես 2014ից ի վեր ներէլիտային կոնսենսուսի առարկան։  Պատահական չէ, որ նույնիսկ օվալաձեւ կաբինետի տիրոջը Բայդենից Թրամփ փոխելուց հետո Նյու Դելին «գայթակղելու» փորձերը, ելնելով վերը նշված ռազմավարական խնդրից, բնավ չդադարեցին։Շարունակելով իր նախորդի գիծը՝ Թրամփը հայտարարեց Հնդկաստանից Իսրայելի միջոցով ԱՄՆ Միջազգային առեւտրային ուղու ստեղծման մասին (IMEC): Բայց հնդկական ուղղությամբ ամեն ինչ սկսվեց մի փոքր ավելի վաղ՝ 2023 թ-ի ամռանը բարչապետ Մոդին Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ընթացքում Բայդենն ի լուր աշխարհի Նյու Դելին անվանել է ԱՄՆ ռազմավարական դաշնակից Հարավային Ասիայում։Ավելին, այդ հիշարժան հանդիպման ժամանակ ոչինչ չէր խանգարում մասնակցել նաեւ հետագայում գլխավոր «թրամփիստ» Իլոն Մասկին, որն այդ ժամանակ էլ իր Tesla ընկերության կողմից առատ ներդրումներ էր խոստանում Հնդկաստանում։Միեւնույն ժամանակ, ի դեպ, ակնհայտորեն խոսվում էր երկու երկրների հետագա համատեղ քայլերի մասին՝ ներառյալ այն նույն IMEC տնտեսական միջանցքը, որի մեկնարկը, ի դեպ, առաջին անգամ տվեց ոչ թե Թրամփը, այլ նրա նախորդը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովում:Ամերիկացիները ջանադրաբար փորձել են լրջորեն հակադրել հնդկական հեռանկարային «Հնդկաստան – Մերձավոր Արեւելք – Եվրոպա» տնտեսական միջանցքը չինական «գոտիներ եւ ուղիներ» նախաձեռնությանը։ Այնուամենայնիվ, Բայդենի եւ Թրամփի հաշվարկները՝ Նյու Դելին «հակաչինական սեպ» դարձնելու համար, ակնհայտորեն չարդարացան։

Այսպես, հարավասիական տերությունը աչք չդրեց ԱՄՆ-ի բազմաթիվ խոստումների վրա եւ իր մեջ ուժ գտավ վերագնահատելու իր աշխարհառազմավարական դերը։ Դա հստակ երեւում է արդեն 2024ի մայիսին, երբ Հնդկաստանը Չաբահար նավահանգստի երկարաժամկետ վարձակալության մասին համաձայնագիր ստորագրեց տարածաշրջանում Չինաստանի առանցքային առեւտրատնտեսական գործընկերոջ՝ Իրանի հետ։ Հնդկաստանին չի շփոթեցրել անգամ պատժամիջոցների տակ հայտնվելու հեռանկարը՝ կոլեկտիվ Արեւմուտքի համար «անխռով» «այաթոլլաների ռեժիմի» հետ համագործակցության համար։ Ավելին, Նյու Դելին չդարձավ իր վախերի պատանդը, մասնավորապես, ՉԺՀ-ի, հետեւաբար՝ իր «մրցակից եւ հակառակորդ» Իրանի ուժեղացմամբ, այլ սկսեց վերջինիս հետ սեփական շփումները կառուցել։ Չէ՞ որ Չինաստանը փորձում է Իրանը վերածել իր հանգույցի՝ Ասիայի եւ Եվրոպայի կապի խոշորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի։ Այսպես, Սիանից առաջին գնացքը Թեհրանի մերձակայքում գտնվող Ապրին լոգիստիկ կենտրոն է ժամանել 2025 ի մայիսի 25-ին՝ իսրայելական ագրեսիայի սկսվելուց քիչ առաջ։

Թվում է, թե պետությունները այրվել են աշխարհի բոլոր երկրների հետ «ատամի տակից» խոսելու իրենց սովորության վրա՝ կիրառելով տնտեսական եւ ռազմական սպառնալիքներ։  Մասնավորապես, դա վերաբերում է Հնդկաստանի հասցեին Թրամփի վերջին սպառնալիքներին՝ կապված Ռուսաստնի հետ նրա համագործակցության հետ։ Չի բացառվում նաեւ, որ 2025ի հունիսին արեւելքում ամերիկյան դաշնակցի՝ Իսրայելի վերջին հարձակումներն Իրանի վրա լրջորեն անհանգստացրել են ոչ միայն Պեկինին, այլեւ Նյու Դելիին, որտեղ հստակ հասկանում են, որ տարածաշրջանի քաոսացումը հեռանկարում կհարվածի նախեւառաջ երկրի ազգային շահերին։Բացի այդ, չնայած վիճելի հարցերին, բնակչության առումով Եվրասիայի երկու խոշորագույն պետությունները բազմաթիվ խաչմերուկներ ունեն այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ BRICS-ը, եւ, հետեւաբար, պահպանվում են ուղիղ եւ միջնորդավորված, Արեւմուտքի վերահսկողությունից դուրս երկխոսության հարթակները:

Niti Aayog-ի եւ G20-ի Sherpa-ի նախկին ղեկավար Ամիտաբհ Կանտը NDT հեռուստաալիքին տված բացառիկ հարցազույցում ասել է՝ Հնդկաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի բոլոր երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ: «Եթե Հնդկաստանը ցանկանում է մեծացնել իր արտադրական կարողությունները, ապա Պեկինի հետ լավ հարաբերությունները չափազանց կարեւոր են, քանի որ դրանք խոշոր արտադրական գործընկեր են»: Հնդիկի կարծիքով՝ քանի որ իր երկիրն այսօր ռեսուրսների եւ բաղադրիչների կարիք ունի, ապա չինական մի շարք ընկերությունների հետ Հնդկաստանի համագործակցությանը այլընտրանք չկա: Որպես փաստարկ փորձագետը մեջբերել է այն փաստը, որ չնայած ակնհայտ հակսություններին, ԱՄՆ-ը նույնպես շարունակում է մնալ Չինաստանի հետ սերտ տնտեսական հարաբերությունների մեջ: Կանտը, սակայն, նշել է՝ ամեն դեպքում Չինաստանի հետ ավելի սերտ կապերը կնպաստեն Հնդկաստանի զարգացմանը. «Կարծում եմ՝ կարեւոր է նայել համաշխարհային ՀՆԱ-ին»: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 26% - ը։ Չինաստանի մասնաբաժինը մոտենում է 18-19% - ին, իսկ Եվրոպայի մասնաբաժինը, որը կազմում էր մոտ 30%, նվազել է մինչեւ 17%: Այս ցուցանիշները լրացուցիչ հաստատում են Նյու Դելիի եւ Պեկինի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հնդիկ հետազոտող Անտարա Գոսալ Սինխն իր «Չին-հնդկական մերձեցում» վերնագրով զեկույցում նշում է․երկրների միջեւ հարաբերոթյունները, կարծես թե, մեղմացման նշաններ են ցույց տալիս, հատկապես 2024ի վերջից երկու երկրների կառավարոթյունների միջեւ բարձր մակարդակի հետեւողական շփումների շնորհիվ: Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ որոշ շրջանակներում նկատվում է զգուշավոր լավատեսություն հնարավոր լիցքաթափման վերաբերյալ:

Ամեն դեպքում, մի շարք իրադարձությունների հետ, որոնք վկայում են Ամերիկայի հեգեմոն կուրսի ձախողումների մասին, ամենայն վստահությամբ կարելի է շնորհավորել եւ Պեկինին, եւ Նյու Դելիին, քանի որ նշված խաղացողներից ոչ մեկը չի պարտվել, այլ, ընդհակառակը, բազմիցս ամրապնդել է իր դիրքերը կառուցողական երկխոսության արդյունքում։ Հետեւելով ընդհանուր հետաքրքրություններին եւ հաղթահարելով տարաձայնությունները՝ Նյու Դելին եւ Պեկինը շարժվում են ինքնիշխան ուղղությամբ:

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի