կարևոր
1492 դիտում, 8 ժամ առաջ - 2025-09-02 09:30
Հասարակություն

Աշոտ Փաշինյանը ցանկանում է զբոսավար աշխատել․ «Հրապարակ»

Աշոտ Փաշինյանը ցանկանում է զբոսավար աշխատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավար կազմին՝ աշխատանքի տեղավորվելու համար։ Մեր աղբյուրներն ասացին, որ Աշոտը ցանկանում է պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Հայտնի է, որ նա մեր օրերի նորահայտ նկարիչներից է՝ երկու տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսն էր կազմակերպվել։

Ծառայությունից հետո նա ուսումը կիսատ թողեց եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով էր զբաղվում, հետո սկսեց նկարչությամբ տարվել։ Նա հիմնականում ապրում է ընտանիքից առանձին, վերջին շրջանում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում։ Նախընտրում է ոչ թե կառավարական փափուկ կյանքը, այլ՝ պարզ կենցաղն ու հագուկապը, պատկերասրահում աշխատանքի դիմումով էլ թերեւս փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իր միջոցներով է ապրում, ոչ թե իր ընտանիքի նման՝ բյուջեի փողերով։