|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:
Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։ Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել:
Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում:
Բոլորը երեւի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում: