|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Պաշտոնական խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունում դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը կփոխի սահմանադրությունը, և հենց դա տեղի ունենա խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի։
«Բայց այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են այս փաստաթուղթը Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասել է նա։