|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Բաքվում արդեն քննարկում են, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀՀ–ում: 16 տարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է անպայման հայերեն իմանա։ Գրում է «SputnikԱրմենիա»-ն։
Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:
Լրագրողը հարցրել է` Մամեդյարովն ինքը պատրա՞ստ է ստանձնել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
«Ինչպես հարկ կհամարեն»,– պատասխանել է նա:
Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր կլինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո։