կարևոր
3313 դիտում, 22 ժամ առաջ - 2025-07-31 15:45
Քաղաքական

Աճող ռազմական հավակնություններ եւ ղեկավար կադրերի պակաս բանակում

Աճող ռազմական հավակնություններ եւ ղեկավար կադրերի պակաս բանակում
Ադրբեջանա-ռուսական հարաբերություններում թշնամանքի աստիճանի բարձրացման խորապատկերին մերձկասպյան երկրի տարածքում թուրքական ռազմական ներկայության ընդլայնման նոր վկայություններ են ի հայտ գալիս, եւ խնդիրը ոչ միայն Էլդար Նամազովի վերջին հայտարարւոթյունների, այլեւ գործնական քայլերի մեջ է: Այսպես, Գյանջայի օդանավակայանի թռիչքուղու մոտ կանգնեցվել է մի քանի անգար ծանր անօդաչուների տեղակայման / սպասարկման համար, ամենայն հավանականությամբ՝ Bayraktar TB2 / Akıncı: Շարունակվում են ինտենսիվ համատեղ զորավարժությունները. միայն հունիսին դրանք անցկացվել են երկու անգամ՝ «անխախտ եղբայրություն-2025»-ը Նախիջեւանում հունիսի 12-19-ը՝ «բարեկամութայն, համագործակցության եւ համակարգման զարգացման» եւ «մուստաֆա քեմալ աթաթուրք-2025»ը՝ հունիսի 20-30-ը։ Հունիսի 27-ին Բաքվից պատվիրակությունը(պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւի գլխավորությամբ), մասնակցել է Ստամբուլում անցկացվող «խաղաղության պաշտպան-2025» միջազգային զորավաժություններին, որից հետո Վելիեւը մեկնել է Կոնիա՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժությոոնների պատվավոր հյուրերի օրվան: Վելիեւի վիզավիների թվում են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը եւ Պաշտպանական ազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնկուն:

Ռազմավարական հետազոտությունների Military Balance 2025 միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ թուրքական զինված ուժերն ունեն 355 հազար գործող զինծառայող, որոնցից 260,2 հազարը ծառայում են ցամաքային զորքերում, 45 հազարը՝ ռազմածովային ուժերում եւ 50 հազարը՝ ռազմաօդային ուժերում։Թուրքական բանակը կազմված է ավելի քան 20 զրահատանկային, մեքենայացված եւ հետեւկային բրիգադային կազմի կազմավորումներից, որոնք միավորված են չորս դաշտային բանակներում։ Մինչդեռ, եթե հավատանք ընդդիմադիր աղբյուրներին՝ Թուրքիայի զինված ուժերը առաջատար կադրերի լուրջ պակաս ունեն, քանի որ հրամանատարության կառուցվածքում ռազմավարական առումով առավել պատրաստված շտաբային սպաների թիվը շարունակում է նվազել: Կադրերի պակասը, որն աճում է 2016 թ-ի հեղաշրջման փորձից ի վեր, ստիպել է Թուրքիայի կառավարությանը օրենսդրական միջոցներ ձեռնարկել ավագ գեներալների ծառայության ժամկետը երկարցնելու համար՝ առաջխաղացման իրավունք ունեցող սպաների թվի կրճատման պայմաններում: Էրդողանը վկայակոչել է 2016 թ-ի հեղաշրջման փորձը՝ որպես արդարացում իր կառավարության հակառակորդներ համարվող հազարավոր զինվորականների եւ պետական ծառայողների պաշտոնանկ անելու համար:

2025 թ-ի հուլիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանի պլանավորման եւ բյուջեի հանձնաժողովը քննարկեց Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որը նախատեսում է չորս աստղանի գեներալների եւ ծովակալների համար կենսաթոշակային պարտադիր տարիքը 65-ից հասցնել 72-ի: Փոփոխության ընդունման դեպքում Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որտեղ սպաներին թույլատրվում է այդ տարիքում մնալ ակտիվ ծառայության մեջ: Համեմատության համար նշենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ներկայիս ղեկավարներից ոչ մեկը 65 տարեկանից բարձր չէ:

Ըստ հանրամատչելի տվյալների՝ 2024 թ-ի դրությամբ Թուրքիայի գործող 199 գեներալներից միայն 63-ն են շտաբային սպաներ: Վերջին յոթ տարիների ընթացքում զինված ուժերում ղեկավար պաշտոններում ոչ ստանդրտ սպաների մասնաբաժինը կայուն աճել է։ 2024 թ-ին բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում 23 գեներալի եւ ծովակալի կոչումները բարձրացվեցին։ Բացի այդ, ռազմածովային ուժերի 77 գնդապետներ եւ կապիտաններ ստացան գեներալի կամ ծովակալի կոչում: Նրանցից միայն սահմանափակ թվով են վերապատրաստվել որպես շտաբային սպաներ։ Ցամաքային զորքերում առաջխաղացում ստացած 47 գնդապետներից միայն 13-ն էին շտաբի սպաներ։Ռազմաօդային ուժերում 16 շտաբային սպաներից մեկին բարձրացրել են, իսկ ռազմածովային ուժերում՝ 14-ից 4-ը։

Թուրքական զինված ուժերի չգրված կանոնների համաձայն՝ հեղինակավոր ռազմական ակադեմիաներ ավարտած գնդապետները, որտեղ ընդունում են միայն խիստ ընդունելության քննություն հանձնողներին, սովորաբար ստանում են գեներալի կոչում։ Այս շտաբային սպաները սովորաբար տիրապետում էին առնվազն մեկ օտար լեզվի, մագիստրոսի կոչում ունեին ոչ ռազմական ոլորտում եւ հատուկ վերապատրաստում էին անցնում ռազմական ռազմավարության, մարտավարության եւ զորքերի կառավարման ոլորտում: Նրանց հաճախ առաքելություններով ուղարկում էին արտերկիր՝ հատկապես ՆԱՏՕ-ի երկրներ, եւ նրանց թվում ընտրում էին դեսպանատներին կից ռազմական կցորդներ։ 2016 թ-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարությունը լուծարեց ռազմական ակադեմիաները: Նրանց փոխարեն ստեղծվել է պաշտպանության ազգային համալսարանին կից նոր համակարգ, իսկ շտաբային սպաների պատրաստումն այժմ անցկացվում է միացյալ ռազմական ինստիտուտում։ Նոր համակարգի շրջանակներում ներդրվել է հեռավար ուսուցում, իսկ շտաբային սպաների պատրաստման իրավունք են ստացել ավագ լեյտենանտից մինչեւ փոխգնդապետ կոչումով սպաները: Կենսաթոշակային տարիքը մեծացնող օրենսդրական փոփոխությունը կոչված է լուծելու սպաների պակասի խնդիրը, որոնց կարելի էր գեներալի կոչում բարձրացնել: Առանց բավարար որակյալ շտաբային սպաների Թուրքիայի զինված ուժերը բարձրագույն պաշտոններում նշանակվելիս բախվում են իրավական եւ ինստիտուցիոնալ խոչընդոտների: Համաձայն գործող մարդկային ռեսուրսների մասին օրենքի՝ սպան պետք է անցնի շտաբային ուսուցում՝ գեներալ-մայորից գեներալ-լեյտենանտի եւ, ի վերջո, լրիվ գեներալի կոչում ստանալու իրավունք ստանալու համար: Նոր որոշումը նաեւ ճանապարհ է բացում շտաբային պատրաստություն չանցած գեներալ-մայորների կոչման բարձրացման համար: Բացի կենսաթոշակային տարիքը 72-ից բարձրացնելուց, առաջարկվող օրենքը նախտեսում է գեներալների եւ ծովակալների ծառայության ժամկետը երկարաձգել բացառիկ դեպքերում մինչեւ 75: Օրենքը նաեւ փոփոխություններ է մտցնում առաջխաղացման համար կրթության պահանջների մեջ՝ արդյունավետորեն ճանապարհ հարթելով ոչ պետական սպաների համար ընդհանուր կոչման համար, ինչը նշանակալի շեղում է պատմական նախադեպից:

Շտաբային սպաների պակասն ուղղակիորեն կապված է հեղաշրջման փորձից հետո իրականացված զտումների հետ։ Էրդողանի կողմից 2023 թ-ի հուլիսին հնչեցրած կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թ-ից հետո Թուրքիայի զինված ուժերից ազատվել են 1886 շտաբային սպաներից 1524-ը։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, որոնք հրապարակվել են 2023 թ-ի վերջին, հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված ուժերից հեռացվել է 24 339 մարդ, այդ թվում՝ սպաներ, սերժանտներ եւ քաղաքացիական անձնակազմ։ Այդ պաշտոնանկոթյուններն իրականացվել են հրամանագրերի եւ վարչական որոշումների հիման վրա, Ընդ որում՝ աշխատանքից ազատվածների մեծ մասը հնարավորություն չի ունեցել որոշումը բողոքարկել դատարանում։ Կառավարությունը հետեւողականորեն պնդում էր՝ աշխատանքից ազատումներն անհրաժեշտ են։ Սսակայն պաշտոնապես հայտնի է՝ ձախողված հեղաշրջմանը մասնակցել է ոչ ավելի, քան 8651 մարդ, այդ թվում՝ 1761 զորակոչիկ եւ ռազմական ուսումնարանների 1214 կուրսանտ։ Մինչ հեղաշրջման փորձը Թուրքիայի զինված ուժերում ծառայել է 325 ծովակալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նրանցից միայն 42-ն են պահպանել իրենց կոչումը կամ առաջխաղացում ստացել մաքրմանը հաջորդող տարիներին։Մնացածների մեծ մասը պաշտոնանկ արվեց, աշխատանքից հեռացվեց կամ բանտարկվեց:

Կադրային կազմի մեջ առաջացած բացը լրացրել են շտաբային պատրաստություն չանցած սպաները, որոնցից շատերը գաղափարապես կամ քաղաքականապես մոտ են եղել իշխող կուսակցությանը։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ բարձրագույն ռազմական խորհուրդն ավելացրել է ամեն տարի բարձրացող գեներալների եւ ծովակալների թիվը՝ չնայած որակավորված թեկնածուների թվի կրճատմանը։ Ակնկալվում է՝ Թուրքիայում ծովակալների թիվը կավելանա մինչեւ 327՝ ներկայիս 281 ցուցանիշի համեմատ: Չնայած այն հանգամանքին, որ ընդլայնումն ուղղված է օպերատիվ հրամանատարության մարտունակության պահպանմնը, նոր նշանակված սպաների որակավորումը շարունակում է հետ մնալ նախկին չափանիշներից։Ակնկալվում է՝ քննարկվող ռազմական բարեփոխումները քվեարկության կդրվեն առաջիկա շաբաթներին: Հաստատման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչեւ YAŞ-ի 2025 թ-ի նիստը, որը սպասվում է օգոստոսի սկզբին: Ռազմական փորձագետները ենթադրում են՝ կենսաթոշակային տարիքը մինչեւ 72 տարեկան հնարավոր բարձրացման պատճառով ներկայիս գործող հրամանատարներն ու գեներալները քաղաքական աջակցություն կցուցաբերեն կառավրությանը՝ իրենց ծառայության ժամկետը երկարացնելու եւ իրենց պաշտոններում ավելի երկար մնալու համար: Նրանք պնդում են՝ դա թուրքական զինված ուժերի աճող քաղաքականացման նոր օրինակ կդառնա։Մինչդեռ անցյալ ամիս խորհրդարանի կողմից ընդունված մեկ այլ նոր որոշում Էրդողանին թույլ է տալիս ուղղակիորեն ազդել ավագ սպաների առաջխաղացման ժամկետների վրա: Քննադատները պնդում են՝ սա խաթարում է մերիտոկրատիայի սկզբունքը եւ ուժեղացնում է քաղաքական միջամտությունը հրամանատարական համակարգում՝ ստեղծելով հիերարխիա, որը հիմնված է հավատարմության, այլ ոչ թե կարողությունների վրա:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի